«1.5 տարի առաջ տեղի ունեցած բռնի իշխանազավթումից հետո ժողովուրդը սպասում էր փոփոխությունների և սոցիալական իրավիճակի բարելավման»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով, սակայն, նախկինում ընդդիմություն խաղացած մարդիկ այսօր եկել են իշխանության և ավելի վատ են խաղում, քան առաջ։
«Էս մարդիկ առանց ամաչելու և թաքցնելու մսխում են պետական բյուջեն, սեփական կարիքներն են հոգում և ուշադրություն չեն դարձնում հանրության, ժողովրդի կարիքներին և սոցիալական վիճակին։ Նրանք նաև ճնշում են այլ քաղաքական կարծիք ունեցող մարդկանց»,- նշեց Խաչատրյանը։
Անդրդառնալով Ստյոպա Սաֆարյանի՝ Հանրայի խորհրդի (ՀԽ) նախագահ դառնալու փաստին՝ Խաչատրյանը նշեց, որ դա նման է ծաղր ու ծանակի. «Դա ծաղր է մեր հանրության նկատմամբ, և այդ կառույցը այլևս չպետք է գործի։ Որովհետև ՀԽ նախագահ է դառնում մի մարդ, ով հանրությանը հայտնի է որպես ֆեյսբուքում հայհոյող անձնավորություն։ Եթե նման մարդուն Ն. Փաշինյանը բերում և ՀԽ նախագահ է նշանակում, հանրությունը պետք է իմանա, որ այսուհետ հայհոյանքը դառնալու է բոլորի համար շփման ընդունելի միջոց»։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով, ՀԽ-ի գործելն այլևս իմաստ չունի, քանի որ այնտեղ տեղի է ունեցել բռնի իշխանազավթում։
«Միայն ՍԴ-ում դեռևս այդ իշխանազավթումը չեն կարողացել կազմակերպել։ ՀԽ-ում Վազգեն Մանուկյանին փոխարինեց Ստյոպիկ Սաֆարյանը. 2 անհամեմատելի պերսոնաներն են։ Մանուկյանը, լինելով բավականին արհեստավարժ քաղաքական գործիչ և խելացի մարդ, շատ լուրջ միջոցառում ձեռնարկեց «Վերնատան» տեսքով, իսկ Սաֆարյանը, ոնց որ բոլոր իշխանությունների ժամանակ չի եղել ֆիգուր, այլ եղել է 4-5-րդ խաղացող, էդպես էլ էստեղ կմնա 4-5-րդ խաղացող։ Էստեղ ինքը լինելու է իշխանության կամակատարը, գումարային հարց է, գուցե էստեղ ավելի շատ կտան, քան նախկինում»,- նշեց Մադաթյանը։
Մադաթյանի խոսքով, Սաֆարյանի ղեկավարության ներքո աշխատող մարդկանց արժանապատվության խնդիր կա, և կայացած մարդիկ ՀԽ-ից դուրս կգան. «Էս հասարակության մեջ դեր ունեցող մարդիկ չեն աշխատի իր հետ։ Ո՞նց կարելի է աշխատել Սաֆարյանի հետ»։
Շարունակելով Մադաթյանի խոսքը՝ Մարինա Խաչատրյանը նշեց, որ Սաֆարյանը հայտնի է իր ադրբեջանամետ մոտեցումներով։
«Ես էսօր փաստում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր ՀԽ-ն հանձնել է ադրբեջանցիներին։ Իրենց ինստիտուտ ուսանողներ են գնում դասերի, և այդ ուսանողները պատմում են, որ այդ ինստիտուտում դասերի ժամանակ սեր է քարոզվում դեպի ադրբեջանիցներ։ Այս բառերը ես օդից չեմ վերցնում։ Էս մարդիկ հանրությանը, ինչպես իրենք են ասում, պատրաստում են խաղաղության՝ սեր քարոզելով դեպի Ադրբեջանը և ադրբեջանցիները»,- նշեց Խաչատրյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01