«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆելիքս Թոխյանն այս պահին արձակուրդում է՝ տեղեկացրին ՍԴ-ից, պատասխանելով մեր հարցին, թե պոտենցիալ քանի հոգի կարող են ընդունել վաղաժամ թոշակի գնալու առաջարկը։ «Եթե անգամ 1-2 հոգի համաձայնեն, խնդիրը չի լուծվում՝ ՍԴ 6 անդամ մնում են»: Արման Դիլանյանի՞ն էլ հաշվեցիք։ «Դե, այնպես չէ, որ Դիլանյանն ամբողջովին պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը։ Հիշեք` Հրայր Թովմասյանի լիազորություններին առնչվող ԱԺ դիմումին նա գրավոր գրել էր, որ այն չպետք է վարույթ վերցվի։ Բոլոր դեպքերում, վաղաժամ թոշակի օրինագծի առնչությամբ բոլորը տեսնում են, որ օրենքի մեջ գրված է «դատավոր», եւ եթե թոշակի են գնում, մի գեղեցիկ օր սոցապնախարարությունը կարող է ասել` դու դատավոր չես, դու դատարանի անդամ ես, եւ թոշակ այլեւս չտալ։ Բացի այդ` ցանկացած քաղաքացի կարող է դիմել ՍԴ, այդ օրինագիծն ապօրինի համարելու հայցով, ավելին` ստացած գումարը հետ գանձելու պահանջով։ Եվ երրորդ․ հասարակական պարսավանքը։ Ակնհայտ է, չէ՞, որ հասարակությունը սրերով ընդունեց «կաշառքի» անվանում ստացած այդ օրինագիծը»: Իսկ ի՞նչ եք սպասում նախագահ Արմեն Սարգսյանից՝ օրենքի նախագիծը կուղարկի՞ ՍԴ։ «Եթե անկեղծ` չենք սպասում. մեզ համար կարեւոր չէ` կուղարկի, թե` ոչ»: Իսկ Վահե Գրիգորյանի խնդիրն ի՞նչ լուծում պետք է ստանա։ «Վահեն հանրային միջոցների վատնում է կատարում, ընդ որում՝ վատնելու նոր տեսակ է հնարել, որը նույնիսկ Քրեական օրենսգրքում նկարագրված չէ, որովհետեւ մարդկության պատմության մեջ նման հանցանք որեւէ մեկը չի կատարել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55