«168 ժամ» թերթը գրում է. «Ուսումնասիրում ենք ցանկացած նման զեկույց: Նման զեկույցները ոչ լիարժեքորեն են արտացոլում իրերի դրությունը կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՃԽ-ում էական մեծ է թուրքական եւ ադրբեջանական լոբբիի ազդեցությունը, ինչը միանշանակ է թե՛ փորձագետների, թե՛ իրենց կազմի, թե՛ իրենց մոտ ընդգրկված եւ ֆինանսավորված կազմակերպությունների տեսքով: Հետեւաբար՝ բնական է, որ ոչ լիարժեք եւ օբյեկտիվ տեղեկություններ են»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկույցին, որը վերնագրված է՝ «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում»: Նրա խոսքով՝ որոշ գաղափարներ ինչ-որ տեղ իրականությանը մոտ են, օրինակ՝ այն, որ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ: Սա միանշանակ է, որովհետեւ Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումը: Բայց նրա գնահատմամբ՝ սխալ կլինի այն ամբողջությամբ համարել օբյեկտիվ զեկույց: Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ նման զեկույցները ճանաչողական բնույթ են կրում, որոնք արտացոլում են իր արեւմտյան գործընկերների պատկերացումները, գիտելիքներն այս հակամարտության, դրա կարգավորման մոտեցումների վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ սկզբունքային նշանակություն ունի այն, որ ՄՃԽ-ն կարգավիճակի հարցն արձանագրում է որպես էական հարց՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել: Ընդհանուր առմամբ, ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ նկատվում է, որ զեկույցում կան ադրբեջանամետ տեսակետներ: «Շտապեք, այլապես պատերազմ կսկսվի, դա ես դիտարկում եմ՝ որպես զգուշացում եւ քամի, որը փչում է Բաքվից: Մի շարք այլ դիտարկումներում եւս նկատվում էր Բաքվի ազդեցությունն այս զեկույցի վրա»,- ասել է Տարասովը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44