ԱՄՆ Պետքարտուղարությունը սենատորներին հղած ծառայողական գրության մեջ ներկայացրել է իր անհամաձայնությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելքում Անկարայի ռազմական գործողության անցկացման եւ ռուսական Ս-400 ԶՀՀ-ների գնման հետ: «Ոչ պաշտոնական տեսլական» անվանմամբ համապատասխան փաստաթուղթը հրապարակել է The Daily Beast լրատվական պորտալը: Խոսքն օրինագծի մասին է, որը պատրաստել էին հանրապետական Ջեյմս Ռիշը (Այդահո նահանգ) եւ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսի նահանգ): Այն ավելի վաղ ստացել էր ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի արտասահմանյան գործերով պալատի հավանությունը եւ հիմա պետք է քննարկվի Սենատում, որի ժամանակ կարող են շտկումներ կատարվել: Նախաձեռնությունն, ի թիվս այլոց, վաշինգտոնյան վարչակազմին պարտավորեցնում է CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով Անկարայի դեմ սահմանափակումներ մտցնել՝ Ս-400-ի գնման հետ կապված, ինչպես նաեւ ԱՄՆ իշխանություններին արգելում է «Թուրքիայի կառավարությանը մատակարարել պաշտպանական նշանակության ապրանքներ, ծառայություններ եւ տեխնոլոգիաներ», եթե դրանք կարող են օգտագործվել Սիրիայում գործողության ժամանակ: Պետքարտուղարության կարծիքով՝ օրինագծում շարադրված մի շարք սահմանափակումներ մտցնելը կարող է հանգեցնել «Ռուսաստանից կամ այլ հակառակորդներից Թուրքիայի կախվածության մեծացմանը»: «Ամերիկյան զենքի պաշարների բացակայությամբ այս սահմանափակումները կարող են Թուրքիային դրդել միություն փնտրել Ռուսաստանի հետ՝ որպես իր սպառազինության գլխավոր աղբյուր, ինչը կազդի ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության վրա»,- ընդգծվում է գրության մեջ: Պետքարտուղարությունը նաեւ կարծում է, որ ներկայիս տեսքով օրենսդրական նախաձեռնությունը կարող է վնաս հասցնել պաշտպանական ոլորտում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի առեւտրային հարաբերություններին եւ բացասաբար անդրադառնալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերի վրա: Պետքարտուղարությունը սրանով պայմանավորված կոչ է անում օրինագծում փոփոխություններ կատարել՝ ուղղված, մասնավորապես, որոշ սահմանափակող միջոցների մեղմացմանը՝ դրանք իրականացնելիս բացառություններ կիրառելու հնարավորություն ընձեռելու ճանապարհով:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34