Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն զինվորական հիվանդանոց է տեղափոխվել՝ Ալվորադա պալատի պաշտոնական նստավայրում անհաջող վայր ընկնելու հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ի երեկոյան, հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն: «Նախագահը, ոչ պաշտոնական տվյալներով, սայթաքել է Ալվորադա պալատի լոգարանում»,- ասված է Folha de Sao Paolo թերթի նյութում: Պարբերականի տվյալներով՝ միջադեպից հետո նախագահին հետազոտել են բժիշկները, որոնք որոշում են կայացրել նախագահին հիվանդանոց տեղափոխել։ Գլխի համակարգչային տոմոգրաֆիան փոփոխություններ չի հայտնաբերել, սակայն Բոլսոնարուն բժիշկների հսկողության տակ կմնա 6-12 ժամ: Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել էր, որ հնարավոր է՝ իր մոտ հայտնաբերվել է մաշկի քաղցկեղ: «Մաշկի քաղցկեղի հավանականություն կա: Ենթարկվել եմ բժշկական հետազոտության: Այնպես չէ, որ դա իմ ցանկությունն է եղել, սակայն բազմիցս խնդրել են դա անել, և ես հետազոտվել եմ»,- հայտնել էր Բրազիլիայի նախագահը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին Բոլսոնարուին դանակահարել էին Բրազիլիայի հարավ-արևելքի Ժուիզ դի Ֆորա քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Ներկայիս նախագահը հիվանդանոցում էր մնացել ավելի քան երեք շաբաթ և երկու վիրահատություն էր տարել: Երրորդ վիրահատությունը տեղի էր ունեցել հունվարի վերջին, ևս մեկը` սեպտեմբերին:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55