2019 թվականը քաղաքական առումով Փաշինյանի եւ իշխող թիմի չիրականացված խոստումների տարի էր: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ոչ միայն չիրականացված խոստումների, այլեւ աբսուրդային հայտարարությունների եւ պետեական իսնտիտուտների հարձակման տարի էր: Մեկ տարի առաջ րտահերթ ընտրությունների հիմնական շարժառիթը ըստ Փաշինյանի այն էր, որ ՀՀԿ-ն, նախկին իշխանությունները հնարավորություն չեն տալիս, որ երկիրը զարգանա, որ լինեն ներդրումներ, որ թոշակները զարգանան, լինի ներգաղթ, որ լինի թռիչքային զարգացում եւ այլն: Մեկ տարի անց մենք ունենք չիրականացված խոստումներ:Չկա ներգաղթ, ավելին, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 12 հազար մարդով պակասել է ՀՀ բնակչության թիվը: Չկան ներդրումներ, շուրջ 60 մլն դոլարով կրճատվել են ներդրումները: Չկա որեւէ տնտեսական լուրջ հեղափոխություն, ինչի մասին խոսում էր Փաշինյանը: Համեմատության համար նշեմ, որ երբ ՀՀԿ-ն թողել է իշխանությունը, մենք ունեցել ենք պաշտոնական տվյալներով, երկնիշ տնտեսական աճ՝ 10,5 տոկոս: Այսօրվա բյուջեում դրված է 4,9 տոկոս աճ: Եթե անգամ լինի 7 տոկոս, ինչպես իրենք են կանխատեսում, ապա որեւէ թռիչքաձեւ զարգացման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ տնտեսական հեղափոխությունը միֆ է: Փոխարենը, ըստ նրա, ունենք թռիչքաձեւ զարգացում նախարարների աշխատավարձերի առումով. «Փաշինյանի կառավարությունը, որը հայտարարում էր, թե ՀՀ-ում կա 3 մլն վարչապետ, այդ վարչապետերից թաքուն բարձրացնում է նախարարների աշխատավարձը: Երկրորդ, մենք գործ ունենք «պրեմիա շոու» ներկայացման հետ: Մենք ականատես եղանք տարբեր գերատեսչություններում պրեմիաների շքերթի: ԱԺ-ում, ըստ մամուլի, 10 ամսվա ընթացքում 14 անգամ պրեմիաներ են ստացել: Մենք տեսանք չարդարացված ծախսեր՝ 350 հազար դոլար Լոս Անջելես թռչելու համար, ըստ մամուլի՝ 2 մլն դոլար կառավարական առանձնատունը վերանորոգելու համար, շուրջ մեկ մլն դոլարի հասնող էլի ծախսեր, 5 մլն դրամ կես ժամում գորգ լվալու համար եւ այլն: Սա է այն ձեռքբերումը, որ իրականացրել է Փաշինյանի կառավարությունը»,-ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44