Իրաքում ցուցարարները, դժգոհելով երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակից, դեկտեմբերի 24-ին կրկին զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch կայքը:
Իրավիճակի նոր սրումը կապված է երկրի նոր վարչապետի թեկնածուի համաձայնեցման անհաջող փորձերի հետ: Վարչապետի ընտրության հերթական ժամկետը սպառվել է նախորդ հանգստյան օրերին:
Դեկտեմբերի 24-ից ցուցարարները վաղ առավոտից սկսել են հավաքվել Բաղդադի Թահրիր հրապարակում: Նրանք շինությունների պատերին փակցրել են վարչապետի թեկնածուների նկարներով պաստառներ, որոնց վրա կարմիր գծերով խաչ է քաշված եղել:
Ցուցարարները նաև փակել են երկրի հարավում գտնվող մայրուղիները, տեղի քաղաքների փողոցները, դպրոցների, համալսարանների և կառավարական մարմինների մուտքերը: Ցուցարարները փակել են Էն Նասիրիա, Էդ Դիվանիա, Էլ Հիլլա, Էն Նաջաֆ և Էլ Քութ քաղաքներ տանող ճանապարհները:
Այսպիսով՝ բողոքի ակցիաները չեն հանդարտվում՝ չնայած ցուցարարների նպատակամղված առևանգումներին ու սպանություններին, ինչի համար ՄԱԿ-ը պատասխանատու է համարում իրաքյան զինված խմբավորումներին:
Հնչել էր առաջարկություն նոյեմբերին հրաժարական տված նախկին վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի փոխարեն վարչապետ նշանակել Քուսեյ աս Սուխեյլային, որը Մահդիի կառավարությունում զբաղեցնում էր բարձրագույն կրթության նախարարի պաշտոնը: Սակայն խորհրդարանի խոսնակ Մուհամեդ ալ Հալբուսին հրաժարվել է աջակցել աս Սուխեյլայի թեկնածությանը: Նշվում է, որ աս Սուխեյլայի թեկնածությանն աջակցում են Իրանը և Իրաքում Իրանի դաշնակից ուժերը:
Իրաքում հոկտեմբերի 1-ից անցկացվող բողոքի ակցիաների շրջանակում արդեն 460 մարդ է զոհվել, կան հազարավոր վիրավորներ:
Ցուցարարները սկզբում պահանջում էին լուծել երիտասարդության գործազրկության հարցն ու պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն հետո արդեն հանդես եկան իշխանական կազմի՝ մասնավորապես կառավարության փոփոխության պահանջով:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34