Երեւանի ավագանին իրա սյօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստում սահմանեց Երեւան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը, որին կարելի է ծանոթանալ այստեղ: Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագծով հիմնականում պահպանվել են 2019-ին գործող դրույքաչափերը. «Փոփոխության են ենթարկվել շինթույլտվության հիմնական շենքերի եւ շինությունների համար մինչեւ 300 քմ մակերես ունեցող բնակելի եւ մինչեւ 200 քմ մակերես ունեցող հասարակական եւ արտադրական շենք-շինությունների շինթույլտվությունների համար 2019 թվականի համար՝ նախատեսված 75 հազար դրամի փոխարեն նախատեսվել է 105 հազար դրամ: Բացի այդ, 200-500 քմ մակերես ունեցող շենք-ինությունների շինթույլտվությունների համար տեղական տուրքը սահմանվել է 210 հազար դրամ՝ 2019-ի 150 հազար դրամի փոխարեն: Իսկ 500-1000 քմ տարած քւնեցող շենքերի շինթույլտվությունների համար պետական տուրքը 250 հազարից դարձել է 300 հազար դրամ: Շենքերի վերակառուցման, բվերականգնման, ուժեղացման եւ բարեկարգման աշխատանքների համար 2019-ի 15 հազար դրամի փոխարեն 2020-ին նախատեսվել է 21 հազար դրամ: Իսկ շենք-շինությունների եւ այլ օբյեկտների քանդման թույլտվության համար 15 հազարի փոխարեն նախատեսվում է սահմանել 35 հազար դրամ»,-ասաց նա: «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հստակեցրեց, որ եթե քաղաքացին ունի 200 քմ տարածքով տուն եւ ուզում է տանիքը վերանարոգել, 15 հազարի փոխարեն պետք է վճարի 21 հազար դրամ. «Ուզում եմ քաղաքացիները հստակ հասկանան, որ այս տուրքերի բարձրացումը միտված է ամենացածր խավի վճարների բարձրացմանը»: Նույն խմբակցությունից Թեհմինա Վարդանյանն էլ նկատեց, որ այս որոշմամբ էլի խփում ենք ցածր խավին. «Մարդիկ իերնց բնակարանը վերանորոգելու կամ պատուհանի տեղը փոխելու համար ստիպված են լինելու ավելի մեծ գումար վճարել»: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ձայնագրություն միացրեց, որտեղ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասում է, թե որքանո՞վ է ընդունելի, որ 4-5 մլրդ դրամի շինարարություն իրականացնող ընկերությունը շինթույլտվության համար վճարում է 75 հազար դրամ: «Այսինքն խոսքը վեաբերում էր փոքր ծավալի (մինչեւ 300 քմ) շինարարությանը եւ ասում եք, որ մի քանի մլն դոլար մարդ կարող է վճարել սեփական տուն կամ բուդկա կառուցելու համար: Հիմնավորեք ձեր ասածը, թե ինչու եք այդպես կարծում»,-ասաց Խաժակյանը: «Լույս» խմբակցությունը դեմ քվարկեց այս որոշմանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01