Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը 1999 թվականին նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ Վլադիմիր Պուտինին միայն մի բան է խնդրել՝ «պահպանել երկիրը»: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ պատմել է այն ժամանակ Ելցինի խորհրդական Վալենտին Յումաշևը: Յումաշևը նշել է, որ նախագահի լիազորությունները վայր դնելուց առաջ Ելցինը ցանկանում էր գտնել այնպիսի իրավահաջորդ, որն այլ սերնդից կլիներ, ազատ կլիներ խորհրդային մտածելակերպից և միաժամանակ կլիներ իր բարեփոխումների շարունակողը: Նրա համար այդպիսի մարդ դարձավ Պուտինը: Արդյունքում շատերը կարծիք էին հայտնում, որ Պուտինը Ելցինին առաջին նախագահի ընտանիքի համար անվտանգություն և անձեռնմխելիություն է խոստացել: Յումաշևի խոսքով՝ Պուտինի և Ելցինի միջև վերջինիս ընտանիքի վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նմանատիպ խոսակցությունները նա անվանել է «կատարյալ հիմարություն»: «Միակ բանը, որ խնդրել և ասել է Ելցինը Պուտինին՝ «Պահպանեք Ռուսատանը»,-մեջբերել է նախկին խորհրդականը: Յումաշևը նշել է, որ Ելցինը, որպես իմաստուն քաղաքական գործիչ, հասկանում էր, որ նոր նախագահի իշխանության գալու պահից նմանատիպ բոլոր պայմանավորվածությունները վերանում են, և սկսվում է լրիվ նոր մարդու պատասխանատվության շրջան: Նախկին խորհրդականն ավելացրել է, որ Պուտինը փորձում է կատարել իր նախորդի խնդրանքը: Նրա խոսքով՝ երկիրը տնտեսական ոլորտում քայլ առաջ է կատարել, եթե համեմատենք այն իրավիճակի հետ, որ կար 1999 թվականի վերջին: «Սա, իհարկե, երկիր է, որն առաջ է շարժվել»,-ասել է Ելցինի նախկին խորհրդականը: Բորիս Ելցինը հայտարարել էր նախագահական լիազորությունները վայր դնելու մասին 1999 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ամանորյա մաղթանքի ժամանակ: Նույն մաղթանքի ժամանակ նա նշել էր, որ իշխանությունը փոխանցում է Վլադիմիր Պուտինին:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34