Առավոտ» թերթը գրում է. «Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլեւս հնարավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլեւս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլեւս երբեք իրենց «խորհրդային» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում փաստացի նվիրած տնտեսական միավորները երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել [հնարավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել]: Ճիշտ նույն ձեւով Երեւանում երբեք չի լինի տրամվայների երթուղիների ցանց, որը գոյություն ուներ 1970-80-ական թվականներին:
Ինչո՞ւ հիշեցի այդ տրամվայների մասին: Որովհետեւ տեսնում եմ, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Շաբաթվա ցանկացած օր՝ աշխատանքային եւ ոչ աշխատանքային, գրեթե ցանկացած ժամի՝ «պիկ» եւ «ոչ պիկ», Երեւանի որոշակի հատվածներում մեքենաների այնպիսի կուտակում է, որ, ասենք, Կիեւյան փողոցից Շիրվանզադեի դպրոց կարելի է մի քանի անգամ ավելի արագ հասնել ոտքով, բան որեւէ տրանսպորտով:
Մեքենաները շատ-շատ են՝ ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի 4 անդամներից յուրաքանչյուրն ունի իր ավտոմեքենան, եւ դրանք ամենեւին մեծահարուստների ընտանիքներ չեն՝ միջին խավի ներկայացուցիչներ են՝ վարկերի տակ ճկված: Բայց այդ մարդիկ ճարահատյալ մեքենա են առնում՝ ոչ նոր, «փակովի», «գրովի» կամ «բանկովի», որովհետեւ գործնականում ոչ մի տարբերակ չունեն քաղաքային տրանսպորտով աշխատանքի հասնելու կամ երեխային դպրոց տանելու:
Իհարկե, կան նաեւ «հուսահատության գազելները»: Բայց ախր դրանք չափից դուրս հուսահատ են, որովհետեւ գալիս են, երբ իրենց հարմար է եւ ուղեւոր են տեղափոխում՝ ստորացնելով մարդկանց արժանապատվությունը: [Գազելների վարորդներն այստեղ, բնականաբար, ոչ մի մեղք չունեն]:
Շվեյցարիայում միլիոնատերերն աշխատանքի են գնում հասարակական տրանսպորտով: Որովհետեւ եւ´ միլիոնատերերն են ուրիշ, եւ´ տրանսպորտը: Երեւանն այդ առումով երբեք Ցյուրիխ կամ ժնեւ չի դառնա՝ դրա համար պետք են ոչ միայն ավտոբուսների, այլեւ տրոլեյբուսների եւ տրամվայների զարգացած ցանցեր:
[Այսօրվա երեւանյան տրանսպորտային քաոսում հատուկենտ տրոլեյբուսները ոնց որ դինոզավրեր լինեն]: Այդպիսի ցանցեր ստեղծելը թանկարժեք եւ անիմաստ գործունեություն կլիներ՝ նույնն է, որ խելքը կորցրած մի բարերար փորձի «Նաիրիտը» վերագործարկել կամ ես փորձեմ տիեզերագնաց դառնալ:
Ժամանակն անցել է: Բայց ժամանակը շարունակում է անցնել, եւ իրավիճակի վատթարացումը բերելու է նոր անդառնալի կորուստների: Մեկ տարի քաղաքային ներկա իշխանությունները «քննում» էին տրանսպորտային ցանցի նոր սխեման, որը քաղաքային նախորդ իշխանությունը պատվիրել էր բրիտանական WYG ընկերությանը՝ 850 հազար դոլարով: [Մի երկու տարի էլ «նախկիններն» էին քննում]: Եթե 2020 թվականին այս «քննությունը» շարունակվի, Երեւանում «Ա» կետից «Բ» կետը հնարավոր կլինի տեղափոխվել միայն ուղղաթիռով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16