Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին Ախալքալաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ախալքալաքը խորհրդարանում իր ներկայացուցիչը կունենա նաև համամասնական ցուցակով:
Կվիրիկաշվիլին ներկայացրել է Ախալքալաքից ու Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով թեկնածու Հենզել Մկոյանին: Կվիրիկաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը բազմազգ, բազմամշակութային երկիր է, ինչը երկրի հարստությունն է, և կառավարությունը կանի ամեն բան, որպեսզի պաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու շահերը:
Կվիրիկաշվիլին Ախալքալաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին տարիներին Վրաստանում կատարվել են դրական փոփոխություններ, և Վրաստանում այսօր ընթանում է որակապես այլ՝ բավական ազատ նախընտրական արշավ:
Կվիրիկաշվիլին անդրադարձել է նաև Վրաստանի արտաքին քաղաքականությանը. «Մի կողմից՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ արևմտյան կուրսին, մյուս կողմից՝ ձգտում ենք կարգավորել հարաբերությունները հարևանների հետ:
Ես հատկապես նկատի ունեմ Ռուսաստանը: Ոչ մի փոխզիջում չի լինի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարցերում, սակայն Վրաստանին անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ:
Մենք նախորդ չորս տարիներին կարողացանք և բացեցինք առևտուրը, և այսօր զբոսաշրջիկները վերստին ժամանում են Ռուսաստանից: Դա մեզ հնարավորություն է տվել կրճատել լարվածությունը: Այդ ամենը հնարավորություն է ստեղծում պլանավորել հետագա չորս տարում մեր կայուն զարգացումը»:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55