Կա ընկալում, որ կանանց իրավունքների արձանագրումը եւ պաշտպանությունը կարող է խարխլել ընտանիքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, իրականում սրա մեջ զուտ տեխնիկական առումով ճշմարտության չափաբաժին կա. «Որովհետեւ եթե ընդհանուր տրամաբանությունն ու ավանդույթն այն է, որ եթե կինը պետք է ընտանիքում բռնության ենթարկվի, կներեք կոպիտ օրինակի համար, ամուսինը պետք է պարբերաբար ծեծի կնոջը, եւ ընդհանուր կոնտեքստը այն է, որ կինը պետք է հանդուրժի, այդ հանրային ճնշման տակ կինը պետք է դա հանդուրժի: Գոնե ֆորմալ առումով, դրսից որ նայում ես, ընտանիքի շարունակականությունը կա: Երբ կինն ինքնավստահ է, զգում է հանրության աջակցությունը, ինքը X պահի կարող է ասել՝ հերիք է, զզվեցի, թողնում եմ գնամ: Այդ դեպքում՝ ասում ենք, որ ֆորմալ առումով ընտանիքը քանդվեց»,-ասաց Փաշինյանը: Նա նաեւ մեկ այլ խնդրի անդրադարձավ. «Ես ուրիշ հարց եմ ուզում տալ. Իսկ ո՞վ է ասել, որ ընտանիքի պահպանման համար ջանք պետք է գործադրի միայն կինը, իսկ տղամարդը ոչ մի ջանք չպետք է գործադրի: Բայց ընտանիքը երկու հոգուց է բաղկացած, չէ՞: Պատկերացրեք, որ ընտանիքի անդամների մի մասն ունի բացառապես պարտականություններ, մյուս մասը ունի իրավունքներ: Տենց լինո՞ւմ է: Ոչ: Այդպիսի ընտանիքը դե յուրե ընտանիք է, բայց դե ֆակտո ընտանիք չէ: Մենք ասում ենք՝ այո, ընտանիքը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց այն ընտանիքը, որտեղ ընտանիքի պահպանման համար հավասարապես ջանք չեն գործադրում ընտանիքի բոլոր անդամները, այդ ընտանիքը չի գոյատեւում: Եթե ընտանիքը թանկ է, տղամարդը, ամոուսինը նույնքան ջանք պետք է գործադրի այդ ընտանիքի պահպանման համար: Սա է, որ մեր ազգային ավանդույթներին 100 տոկոսով համապատասխանում է: Երբ մենք ոտքի վրա խմում ենք մեր կանանց ու մայրերի կենացը սեղանների շուրջ, ուրեմն պետք է ապրենք այդ ավանդույթի շրջանակներում, պետք է հարգանք ցուցաբերենք: Բոլոր նրանք, որ փորձում են ցույց տալ, որ հայ ժողովուրդն այլկերպ է մտածում, իրենք վաղուց կորցրել են կապը հայ ժողովրդի եւ ՀՀ քաղաքացիների հետ: Դա առաջիկայում նրանք կտեսնեն ավելի հաճախ եւ կոնկրետ օրինակներով»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15