ARM | RUS |

Ինչու Արմեն Սարգսյանը չցանկացավ առճակատման գնալ իշխանությունների հետ

26.12.19 | 16:45

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի թիվս Ազգային ժողովի կողմից ընդունված այլ օրենքների, ստորագրել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, որը հասարակության մեջ հայտնի է՝ որպես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու կամ «օրինական կաշառքի» օրենք: Օրենքն արդեն կիրառության մեջ կմտնի, և մինչև 2020 թ. հունվարի 31-ը ՍԴ դատավորները պետք է որոշեն՝ ընդունո՞ւմ են արդյոք վաղ կենսաթոշակի գնալու, բայց վճարվելու ու բոլոր սոցիալական երաշխիքներից օգտվելու առաջարկը, թե՞ ոչ: Ոչ իշխանական իրավական ու քաղաքական շրջանակները գտնում էին, որ Հանրապետության նախագահը չպետք է ստորագրի օրենքն ու այն պետք է ուղարկի ՍԴ՝ դրա սահմանադրականության հարցը քննելու համար: Կարծիք կար, որ Նախագահը կարող էր ՍԴ ուղարկվող իր դիմումի մեջ, որպես դիմումատուի ցանկություն, նշել նաև, որ ՍԴ-ն էլ իր հերթին՝ օրենքն ուղարկի Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքի: Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարզաբանել էր, թե ինչու է ստորագրել այդ օրենքը: «Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով և կարևորելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրում է Օրենքը՝ գտնելով, որ Օրենքի գործողության ընթացքում Սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը, «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով Օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը»,- մասնավորապես նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանիի հետ՝ խնդրելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ օրենքը ստորագրելու որոշմանը տալ իրավական ու քաղաքական գնահատականներ: «Իրավական առումով հիմքեր առկա էին օրենքը ՍԴ ուղարկելու համար: Հանրապետության նախագահը, առաջնորդվելով իրավական գերակայություններով, պետք է օրենքն ուղարկեր ՍԴ՝ քննարկելու: Բայց այստեղ շահերի բախում կառաջանար, որովհետև դատավորները՝ ՍԴ անդամները, պետք է քննարկեին իրենց առնչվող փոփոխության սահմանադրականության հարցը»,- ասաց Արթուր Ղազինյանը: «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը նշում է, որ քաղաքական որոշման արդյունքում նախագահը որոշեց առճակատման չգնալ իշխանության հետ, քանի որ գործընթացի արդյունքում՝ որոշումը մեկն էր, և միևնույն է, այս կամ այն դեպքում դատավորներն իրենք պետք է որոշեին՝ կամ ընդունում են դա, կամ չեն ընդունում: «Հետևաբար, կարծում եմ, Նախագահի քաղաքական դրդապատճառն այն էր, որ միևնույն է՝ գնդակը հայտնվել է ՍԴ անդամների, դատավորների դաշտում, և երկու դեպքում էլ իրենք պետք է որոշեն՝ կամ՝ օգտվո՞ւմ են արդյոք այդ օրենքի հնարավորությունից, թե՞ ոչ, օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում, որ իրենց որոշումն է, կամ՝ եթե օրենքը մտներ ՍԴ, նորից էլի իրենց որոշումն էր լինելու»,- ասաց Արթուր Ղազինյանը: Ըստ մեր զրուցակցի՝ իրավական առումով ՍԴ դիմելու հիմքերն առկա էին. Նախագահը պետք է դիմեր Սահմանադրական դատարան, իսկ քաղաքական առումով՝ խնդիրը լուծվեց այնպես, որ այս կամ այն դեպքում որոշում կայացնողները պետք է ՍԴ դատավորները լինեն: «Իմ կարծիքով՝ քաղաքական գնահատականն այն է, որ զուտ այն առումով այս օրենքը պետք է ուղարկվեր ՍԴ, որ նման խեղկատակություն Խորհրդարանում այլևս տեղի չունենար»,- ասաց Արթուր Ղազինյանը: 168.am-ի հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ նախագահը հերթական անգամ պատասխանատվությունն իր ուսերից մի կողմ դրեց, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրականում նախագահը որոշեց առճակատման չգնալ իշխանության հետ: «Հետագայում կլինեն բազմաթիվ այլ առիթներ՝ նման տեսակի առճակատման մեջ մտնելու: Առաջիկայում բավականին խնդրահարույց ու հակասական օրենքներ կընդունվեն, որոնք մեծ նշանակություն կունենան Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանքի համար, որտեղ Նախագահի քաղաքական ու, արդեն որպես պետության գլուխ՝ դիրքորոշումը շատ ավելի կենսական ու կարևոր նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետության համար, քան այս օրենքը»,- ասաց քաղաքական գործիչը: Հարցին՝ կարծում եք՝ ինչ-որ պահի Նախագահը կարող է հակասության մե՞ջ մտնել իշխանությունների հետ, Արթուր Ղազինյանը պատասխանեց, որ այն օրենքի նախագծերը, որոնք ներկայումս քննարկվում են, օրինակ՝ Բանկային գաղտնիքի մասին, Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքները, դրանց ընդունման դեպքում նախագահը պետք է մի կողմ դնի իր բոլոր ներքին զգացողություններն ու առաջնորդվի ազգային ու պետական շահով, այն է՝ դիմել ՍԴ, որովհետև նման օրենքները չպետք է մտնեն գործողության մեջ: Այն հարցին, թե ՍԴ դատավորների՝ այս օրենքի ընձեռած հնարավորությունից հետո իշխանությունների հաջորդ քայլը ո՞րն է լինելու, Արթուր Ղազինյանը պատասխանեց. «Ինձ համար շատ դժվար է որոշել իշխանությունների՝ խելագարության կանխավարկածով առաջնորդվելու ֆանտազիայի չափը, բայց ես կարծում եմ, որ առհասարակ նման գործընթաց ընդհանրապես սկսել պետք չէր: Եթե խելամիտ լինեին, եթե մի փոքր մտածելու ունակություն ունենային ու առաջնորդվեին ազգային ու պետական շահով, ապա իրավական պետության դեմ պատերազմ չէին հայտարարի և չէին գործի՝ քաղաքական շահերը և գերակայությունները առաջնահերթության կարգով կիրառելով իրավունքի և օրենքի պետության դեմ: Իրենց պետք է հարցնեք: Իշխանությունների մեջ կան բավական լուրջ ֆանտազիայի տեր մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ պահի ինչ-որ բաներ մոգոնել»: Որպես եզրահանգում՝ Արթուր Ղազինյանը կրկին շեշտեց, որ իրավական առումով բոլոր հիմքերը կային ՍԴ դիմելու, թեպետ բովանդակային առումով դա ոչինչ չէր փոխում, և նախագահին ուղղված մեղադրանքներն այս պահին կրում են բացառապես քաղաքական բնույթ. Նախագահը պարզապես չցանկացավ կորցնել առճակատման ռեսուրսն իշխանությունների հետ: «Առաջիկայում կլինեն շատ վատ օրենքներ, ծայրաստիճան վտանգավոր օրենքներ, որոնք ուղղակի չպետք է թույլ տալ, որ մտնեն գործողության մեջ այն տեսքով, որով այս պահին դրանք քննարկվում են: Ես ինքս կմիանամ կոչին՝ նաև ճնշման բոլոր հնարավոր մեխանիզմներով Հանրապետության նախագահին թույլ չտալով ստորագրել այդ օրենքները, այդ թվում՝ նաև «Կրթության մասին» օրենքը»,-եզրափակեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը:


Կիևյան փողոցում օտարերկրացու են ձերբակալել՝ թմրանյութ իրացնելու կասկածանքով

Կիևյան փողոցում օտարերկրացու են ձերբակալել՝ թմրանյութ իրացնելու...

23:43

Մանկահասակ երկու երեխաների մայրն անընդունելի է համարել հողեր հանձնելը՝ մեկնաբանություն գրելով հրապարակման ներքո. Լրատվամիջոցը նրա դեմ հաղորդում է ներկայացրել

Մանկահասակ երկու երեխաների մայրն անընդունելի է համարել հողեր հանձնելը՝ մեկնաբանություն գրելով...

22:44

Գյումրիում մանդատագողությունը կանխվեց․ Արսեն Բաբայան

Գյումրիում մանդատագողությունը կանխվեց․ Արսեն...

21:42

Մեր բարձրացրած հարցն ստացավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկ Միրզոյանին․ Սոս Հակոբյան

Մեր բարձրացրած հարցն ստացավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի...

21:03

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

20:20

Փայտով ծեծելու և պոլիէթիլենային տոպրակով խեղդելու միջոցով սպանություններ կատարած անձանց դատապարտեցին ազատազրկման

Փայտով ծեծելու և պոլիէթիլենային տոպրակով խեղդելու միջոցով սպանություններ կատարած անձանց...

19:38

Աղազարյանը 4 հոգու հետ է բանակցում, որ մեկնումեկին վարչապետի թեկնածու առաջադրի

Աղազարյանը 4 հոգու հետ է բանակցում, որ մեկնումեկին վարչապետի թեկնածու...

19:04

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին կալանավորեցին

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին կալանավորեցին

18:46

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» պայմաններին

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի»...

18:34

Փաշինյանի աներորդուն ԱՄՆ-ում սպառնացել են ու հայհոյել․ Դիմել է հյուպատոսություն, որ հյուպատոսությունն էլ դիմի ԱՄՆ ոստիկանություն (Տեսանյութ)

Փաշինյանի աներորդուն ԱՄՆ-ում սպառնացել են ու հայհոյել․ Դիմել է հյուպատոսություն, որ...

18:15

Լրագրողին վիրավորած Անդրանիկ Քոչարյանի վարքը քննության առարկա չի դառնա. ՔՊ-ն դեմ է

Լրագրողին վիրավորած Անդրանիկ Քոչարյանի վարքը քննության առարկա չի դառնա. ՔՊ-ն դեմ...

15:18

Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող Մայա Վորյատկինայի դին facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button

Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող Մայա Վորյատկինայի դին facebook sharing...

14:55

37% հարցվածները կարծում են՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ ունի, նույնքանն էլ կարծում է՝ չունի. Գելափ

37% հարցվածները կարծում են՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ ունի, նույնքանն էլ կարծում է՝...

14:36

Հարցվածների 37%-ը կարծում է՝ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ ճանապարհն արտահերթ ընտրություններն են

Հարցվածների 37%-ը կարծում է՝ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ ճանապարհն արտահերթ ընտրություններն...

14:26

Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Մամիջանյան

Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք....

14:14

2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է. ԿԲ

2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է....

13:56

Վահագն Հովակիմյանն Արթուր Վանեցյանին հավաստիացրել է՝ մանդատը կփոխանցվի «Մեր քաղաքը» խմբակցությանը, հետո էլ չի պատասխանել զանգերին

Վահագն Հովակիմյանն Արթուր Վանեցյանին հավաստիացրել է՝ մանդատը կփոխանցվի «Մեր քաղաքը»...

13:45

ՔՊ-ն չի հանգստացել, չի մարսում Գյումրիում եղածը. Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել. Մարտուն Գրիգորյան

ՔՊ-ն չի հանգստացել, չի մարսում Գյումրիում եղածը. Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի...

13:24

Ադրբեջանը շարունակում է պղծել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանnցը

Ադրբեջանը շարունակում է պղծել Ստեփանակերտի եղբայրական...

13:04

Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)

Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)

12:58

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել...

09:56

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ...

09:45

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

09:33

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային...

09:16

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես...

09:02

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

09:45

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:36

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

09:29

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն ողջունում

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն...

09:14

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:02

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

09:46

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում...

09:44

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ...

09:35

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի պատճառը

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի...

09:29

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

09:16

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

09:02

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

09:58

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ եղեք»

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ...

09:47

«Ժողովուրդ». Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում

«Ժողովուրդ». Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից....

09:34

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն...

09:16

«Հրապարակ». Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում

«Հրապարակ». Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է...

09:02

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին...

09:54

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

09:45

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի...

09:37

«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ...

09:27

«Հրապարակ». Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել

«Հրապարակ». Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել

09:02

«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմում

«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմում

09:46

«Հրապարակ». Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են

«Հրապարակ». Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել...

09:36

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն...

09:27

«Հրապարակ». Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել

«Հրապարակ». Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել

09:16

«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում

«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների...

09:02

«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար

«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության...

09:45

«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է

«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է

09:34

«Հրապարակ». Ռուսաստանում փնտրտուքի մեջ են

«Հրապարակ». Ռուսաստանում փնտրտուքի մեջ են

09:17

«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել

«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են...

09:02

«Ժողովուրդ». 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացու տոնը նշելու համար

«Ժողովուրդ». 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով...

09:33

«Հրապարակ». Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել

«Հրապարակ». Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ...

09:13

«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

10:02

«Ժողովուրդ». 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր

«Ժողովուրդ». 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․...

09:56

«Ժողովուրդ». Տեսչական մարմինները կմիավորվեն

«Ժողովուրդ». Տեսչական մարմինները կմիավորվեն

09:45

«Իրավունք». Շահրամանյանը STOP է տալիս արցախահայերին

«Իրավունք». Շահրամանյանը STOP է տալիս արցախահայերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից

«Հրապարակ». ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի...

09:15

«Իրավունք». «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների դեմ

«Իրավունք». «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների...

09:02

«Հրապարակ». Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել

«Հրապարակ». Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է...

09:55

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն չունի

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն...

09:44