Ադրբեջանի բանկերը սահմանափակել կամ ընդհանրապես դադարեցրել են դոլարի կանխիկով վաճառքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես երկրի ֆինանսական խոշորագույն կազմակերպություն համարվող Ադրբեջանի միջազգային բանկից հայտնել են, որ մեկ մարդուն դոլարի վաճառքի շեմ է սահմանվել՝ 300-500 դոլար, Standard բանկից հայտարարել են, որ օգոստոսի 23-ից դոլարի վաճառքը դադարեցվել է, «Էքսպրես» բանկից ասել են, որ կարող են վաճառել 100 դոլարից ոչ ավելի, YapiKredi Bank Azerbaijan՝ 300 դոլար, ըստ որում՝ միայն անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքուն, «Ամրախբանկ»՝ 200 դոլար, «Հանրապետություն» բանկ՝ 300 դոլար:
Բոլոր բանկերում նշել են, որ դոլարի վաճառքը սահմանափակելու հրահանգ վերեւից չեն ստացել: Ստեղծված իրավիճակը արտարժութային որոշակի խուճապ է առաջացրել, որոշ փորձագետներ սկսել են խոսել դեվալվացիայի երրորդ ալիքի մասին. Առաջին երկուսը տեղի են ունեցել 2015-ի փետրվարին եւ դեկտեմբերին, որի հետեւանքով ազգային արժույթ մանաթը ավելի քան 50 տոկոսով արժեզրկվել էր:
Դրա հետ մեկտեղ Ադրբեջանի Կենտրոնական բանկը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ հնարավոր դեվալվացիայի մասին խոսակցությունները «անհիմն» են, իսկ մանաթի կուրսը որոշվում է կուրսային ռեժիմին համապատասխան՝ կախված պահանջարկից եւ առաջարկից: Այն, որ արտարժույթի պահանջարկը գերազանցում է առաջարկը՝ հաստատել է նաեւ Ֆինանսական շուկայի վերահսկման պալատը: Այստեղ կարծում են, որ «դա սպասելի էր, քանի որ աշնան մոտենալուն զուգահեռ տնտեսական ակտիվությունն աճում է, մոտենում են արտասահմանյան գործընկերներին տեղական ընկերությունների վճարումների ժամկետները»:
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
12:28
12:14
11:55
11:46
11:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56