«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մշտապես խնդիր է եղել, որ հաշմանդամ անձինք զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, ուստի նախատեսվում է արգելք դնել հաշմանդամության հիմքով խտրականության վրա՝ արժեւորելով անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը, մշակելով նոր համակարգի անցմանն առնչվող գործընթացներ։ Նշենք, որ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 485 անձ, որից ավելի քան 800 հազարը երեխաներ են։ ՀՀ կառավարությունը ոչ միայն վերանայում, այլեւ ամբողջությամբ փոխում է հաշմանդամության գնահատման համակարգը։ Ի՞նչ է այն ենթադրում եւ ինչքանո՞վ է փոխելու կամ հեշտացնելու հաշմանդամ անձանց՝ լիիրավ անդամ զգալու գործընթացը՝ «ՀՀ»-ի խնդրանքով պարզաբանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։ «Այս պահին գործում է հաշմանդամության երեք կարգ, նաեւ՝ հաշմանդամ երեխա կարգավիճակ, որոնք որոշվում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, կառավարության որոշումների եւ չափորոշիչների հիման վրա։ Հաշմանդամության կարգը ենթադրում է որոշակի առողջապահական ապահովություն եւ 25 500 դրամ թոշակ։ Պարզ է, որ, մեր տրամաբանությամբ, թոշակը հատկացվում է ֆունկցիոնալ սահմանափակումները հաղթահարելու նպատակով։ Այն նպաստ եւ սոցիալական վճար չէ, այլ տրամադրվում է ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման համար։ Այս տեսակի օգնությունը, ըստ մեր դիտարկումների, չի անհատականացնում հաշմանդամ անձանց կարիքները եւ չի ապահովում նրանց սոցիալական ներառվածությունն ու ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման գործընթացը»,- նշեց Գեմաֆին Գասպարյանը։ Ըստ նրա` նոր համակարգը բացառում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների առկայությունը եւ ֆունկցիոնալ գնահատում է իրականացնելու համաշխարհային ոսկե ստանդարտներով, բազմամասնագիտական հանձնաժողովների կողմից։ Գնահատման արդյունքում կազմվելու են անհատական ծառայություններ, որոնց միջոցով հաշմանդամ անձինք կկարողանան հաղթահարել իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները։ Նոր համակարգը ուղղված է լինելու անհատական կարիքի գնահատմանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44