«Նորնիկել»-ի հիմնական համասեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, Forbes հանդեսի վարկածով, 2019 թվականին առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի ամենահաջողակ միլիարդատերերի թոփ-5-ում։ Ըստ հրատարակության գնահատումների, Պոտանինը տարվա ընթացքում իր կարողությունն ավելացրել է ավելի քան մեր երրորդով: Դեկտեմբերի 24-ի դրությամբ միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում էր 23,8 միլիարդ դոլար: Վարկանիշի երկրորդ տեղում «Նովատեկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնն է, որի կարողությունը տարվա ընթացքում ավելացել է 5,9 մլրդ դոլարով՝ հասնելով 27 միլիարդ դոլարի դեկտեմբերի 24-ի դրությամբ: Եռյակը եզրափակում է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը. նրա կարողությունը տարվա ընթացքում աճել է 5,3 միլիարդ դոլարով՝ մինչեւ 23,8 միլիարդ դոլար: Վարկանիշի չորրորդ դիրքն զբաղեցրել է «Նովատեկ»-ի եւ «Սիբուր»-ի բաժնետեր Գենադի Տիմչենկոն: Նրա կարողությունը տարվա ընթացքում ավելացել է 4,1 միլիարդ դոլարով՝ կազմելով 22,7 միլիարդ դոլար: Հանդեսը վարկանիշի վերջին հորիզոնականում տեղավորել է «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովին. աճը տարվա ընթացքում կազմել է 3,8 մլիարդ դոլար: Դեկտեմբերի 24-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում էր 20,2 միլիարդ դոլար: Վարկանիշի համաձայն, անցյալ տարվա ընթացքում Forbes-ի ռուսաստանյան ցուցակի ամենահաջողակ հինգ մասնակիցների կարողությունը միագումար ավելացել է 27 միլիարդ դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34