Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 01:10-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արթուր Ս., ծնված 1990 թ.) եւ «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Գեւորգ Ա., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը՝ Նարինե Ս.-ն (ծնված 1986 թ.), հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, մյուս ուղեւորները՝ Ռուզաննա (ծնված 2005 թ.) եւ Սիրեկան (ծնված 2011 թ.) Ա.-երը՝ «Գյումրու Մոր եւ Մանկան Ավստրիական Հիվանդանոց», իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ Հասմիկ Հ.-ն (ծնված 1990 թ.)՝ Արթիկի ԲԿ: Բժիշկները վարորդի եւ Նարինե Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ռուզաննա եւ Սիրեկան Ա.-երինը՝ միջին ծանրության, իսկ Հասմիկ Հ.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
13:04
00:00
17:05
15:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44