Եվրոպայում այսօր քաղաքական դիսկուրսը ծավալվում է ինքնության շուրջ: Այս մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է ՀԱՀ հրավիրյալ դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Հովհաննես Նիկողոսյանը: Նա հիշեցրել է, որ Ֆրենսիս Ֆուկույաման 2018-ին գիրք հրապարակեց, որում ընդգծում էր, որ կայացած ժողովրդավարական համակարգերում քաղաքական դիսկուրսը գնում է դեպի ինքնության քաղաքականություն: «Մարդիկ դրա հիման վրա են կատարում իրենց ընտրությունը: Այդ առումով Եվրախորհրդարանի համաեվրոպական ընտրությունները բացառություն չէին: Ավանդական կուսակցությունները պահպանեցին իրենց կոալիցիոն իշխանությունը եվրոպական պառլամենտում, բայց «նոր» ուժերը նշանակալի հաջողություն գրանցեցին»,- նշել է նա: Ըստ Նիկողոսյանի, դրանով է պայմանավորված Եվրոպայում պոպուլիստների վերելքը: «Տարիներ շարունակ մարդիկ համարում էին, որ իրենք ներկայացված չեն: Ընտրություն էին կատարում առկա թեկնածուներից, բայց չունեին ընկալումը, որ իրենց ներկայացնում են: Եկան քաղաքական հոսանքներ, գործիչներ, որոնք սկսեցին մարդկանց ասել, որ առկա իսթեբլիշմենթն իրենց չի ներկայացնում, և դա է իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառը, և իրենք կարող են այդ հարցերը լուծել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում առկա իրավիճակից ելնելով արդիականանում է անվտանգության երաշխիքների հետ կապված հարցը: «Այժմ Եվրոպան պետք է պատասխանի այն հարցին, թե արդյոք ինքը կարողանալու է անվտանգային կառավարման ղեկը վերցնել իր ձեռքը: Եվրոպայում տարբեր ազգային մակարդակներով ընտրությունների արդյունքում եկած ուժերի և իրենց քննադատության արդյունքում սա ավելի դժվար է դառնում»,- նշել է Նիկողոսյանը:
Մանրամասները` տեսանյութում։
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44