Մոնտենեգրոյի խորհրդարանի նիստի ժամանակ արցունքաբեր գազ են ցնցղել, որում քննարկվում էր հավատի ազատության մասին օրենքի ընդունումը, հայտնում է RTCG-ն: Գազը ցնցղել են այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան քվեարկել է օրինագիծն առանց փոփոխության քվեարկության դնելու օգտին: Ընդդիմության առաջնորդ Անդրիա Մանդիչը խորհրդարանի խոսնակին կոչ է արել ընդհատել նիստը եւ պատգամավորներին հնարավորություն տալ քննարկել օրինագծի վերաբերյալ բոլոր առաջակները: Խոսնակ Իվան Բրայովիչը հրաժարվել է նիստը հետաձգել հաջորդ օր եւ քննարկել օրինագծի յուրաքանչյուր փոփոխություն առանձին-առանձին: Դրա փոխարեն, նա քվեարկության է դրել երեք փոփոխություն, որոնք ձայների մեծամասնությամբ չեն ընդունվել: Դրանից հետո խորհրդարանի նիստն ընդհատվել է եւ հայտարարվել է «տեխնիկական պատճառներով ընդմիջում», պատգամավորները նիստերի դահլիճը լքել են: Մինչ այդ Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջուկանովիչը մեղադրել էր Սերբական Ուղղափառ եկեղեցուն (ՍՈւԵ), թե այն փորձում է պահպանել կրոնական մենաշնորհը երկրում, եւ ասել է, որ կփորձի հասնել անկախության «չեռնոգորյան եկեղեցու» համար՝ Ուկրաինայի օրինակով։ Նոր եկեղեցու ստեղծման շրջանակում Մոնտենեգրոյի կառավարությունը փորձում է խորհրդարանով անցկացնել «Դավանանքի եւ համոզմունքների ազատության եւ կրոնական համայնքների իրավական դրության մասին» օրենքը, որով նախատեսվում է առգրավել ՍՈՒԵ եկեղեցական գույքը։ Խոսքն ավելի քան 650 սրբատեղիների մասին է, ներառյալ ուղղափառ աշխարհում հայտնի Օստրոգ վանքը։ Օրինագծի քնարկումը տեղի է ունենում ողջ երկրում զանգվածային բողոքների ֆոնին։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55