Վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝ որպես ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ ավելացնելու ՀՀ կառավարության որոշումը շահարկումների առիթ է դարձել:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վարկային պարտավորությունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը առցանց ճանապարհով ստացվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝ նախապես յուրաքանչյուր ընտանիքից ստանալով դրա վերաբերյալ համաձայնությունը:

Ստացված տեղեկատվությունը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի կողմից ներկայացվելու է տարածքային մարմիններին, որոնց կողմից յուրաքանչյուր ընտանիքի վերաբերյալ ստացված տեղեկությունների բազմակողմանի քննության և հանգամանքների վերհանման արդյունքում միայն կորոշվի տվյալ ընտանիքի՝ նպաստի համակարգում ընդգրկվելու հնարավորությունը:
Նշենք, որ ՀՀ գործող օրենդրությամբ՝ ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշներից 5-ն ունեն կողմնորոշիչ բնույթ: Հաշվի առնելով հանրապետությունում տարիներ ի վեր գոյություն ունեցող ստվերային զբաղվածությունը և արտերկրից ստացվող հնարավոր դրամական օգնությունները, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են այնպիսի չափորոշիչներ, որոնք խոսում են տվյալ ընտանիքի հնարավոր ստվերային եկամուտների մասին: Դրանք այն ցուցանիշներն են, որոնց առկայության պարագայում սահմանվում է ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների ուսումնասիրության պարտադիր պահանջ: Դրանք են՝
Այդ ցուցանիշները նկարագրող գործակիցներն ունեն երկու արժեք՝ ՄԵԿ ԿԱՄ ԶՐՈ:
Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ տարածքային կենտրոնի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությամբ նման ընտանիքների համար կիրառվում է գործակցի երկու արժեքներից որևէ մեկը:
ՄԵԿ, եթե ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է և ընտանիքը պետք է շարունակի ստանալ համակարգով նախատեսված հնարավոր աջակցությունները, այդ թվում նպաստը:
ԶՐՈ գործակիցը կիրառելու պարագայում ընտանիքը չի կարող այլևս ստանալ որևէ աջակցությունը, որը տրամադրվում է այդ համակարգով: Սակայն այս որոշումը կարող է վերանայվել ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխություններով պայմանավորված:
«Ընտանիքի անապահովության գնահատման բնութագրիչներին ավելացված չափոփոշիչը՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը, դասվում է վերը նկարագարված կողմնորոշիչ չափոփոշիչներին, որի առկայության պարագայում միայն կարելի է վարկառու ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատական տալ:
Ընդ որում հարկ է նշել, որ այս որոշումները կայացվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ, որի 11 անդամներից 6-ը ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ են:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
13:04
00:00
17:05
15:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44