Քյոլնից նկարիչ Հունթեր Դեմնիգը կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, Մեմինգենում (Բավարիայի դաշնային հող) տեղադրել է 75-հազարերորդ «գայթակղության քարը»՝ ի հիշատակ նացիոնալ սոցիալիզմի զոհերի, հաղորդում է DW-ը:
Դրա հարեւանությամբ տեղադրված է «սովորական քար»: Երկու քարերը հիշեցնում են Մարթա եւ Բենո Ռոզենբաումների՝ հրեա ամուսնական զույգի ճակատագրի մասին, որոնց տունը կողոպտել էին այդ քաղաքում 1983 թվականի նոյեմբերի 10-ին՝ «Բյուրեղապակյա գիշերվա» ժամանակ:
1941 թվականին Ռոզենբաումները փախել էին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնթեվիդեո: Երեք տարի անց Բենոն ինքնասպանություն էր գործել, ըստ ամենայնի, չդիմանալով հայրենիքի կարոտին:
1993 թվականից Գունթեր Դեմնիգն աշխատել է իր այդ նախագծի շուրջ, որում պահպանված են նացիստական ժամանակաշրջանի հետապնդումների մասին հիշողությունները: «Գայթակղության քարերը» ստիպում են կանգ առնել եւ կարդալ դրանց վրա արված գրառումները: Դրանք դարձել են ամենամասշտաբային ապակենտրոնացված հուշահամալիրն աշխարհում:
Դեմնիգի տվյալներով՝ այդպիսի հուշարձաններն այսօր տեղադրված են Գերմանիայի ավելի քան 1260 համայնքներում եւ 24 այլ երկրներում: Խոսքը վերաբերում է, օրինակ, Ավստրիային, Արգենտինային, Բելգիային, Հունաստանին, Նիդերլանդներին, Լեհաստանին, Ֆրանսիային: Միայն Մեմինգենի տարածքում կան ավելի քան 100 այդպիսի «քարեր»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55