Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարը լրագրողներին տեղեկացրել է, որ Bek Air ավիաընկերության` Ալմաթիի մոտակայքում կործանված ինքնաթիռի «սև արկղերը» փոխանցվել են Միջպետական ավիացիոն կոմիտեին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ինքնագրիչ սարքերը երեկ փոխանցվել են Միջպետական ավիացիոն կոմիտեին: Երեք սարքերն էլ գտնվում են լավ վիճակում, այդ իսկ պատճառով հուսով ենք, որ դրանց վերծանման հետ խնդիրներ չեն լինի»,-ասել է Սկլյարը:
Ըստ փոխվարչապետի տվյալների` «սև արկղերի» վերծանման աշխատանքները կիրականացվեն նաև տոնական օրերին:
«Միջպետական ավիացիոն կոմիտեն խոստացել է, որ իրենք տոնական օրերին կաշխատեն, և մենք մինչև հունվարի 10-ը կներկայացնենք հետաքննության նախնական տվյալները»,- հավելել է Սկլյարը:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել էր բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Պատահարի հետևանքով զոհվել է 12 մարդ, ավելի քան 60-ը տեղափոխվել էր հիվանդանոց:
Z2100 չվերթը մեկնել էր տեղական ժամանակով ժամը 7.22-ին: Ինքնաթիռում եղել է 98 մարդ` ներառյալ անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել:
Մինչև հանգամանքների պարզ դառնալը, այս ավիաընկերության գործունեությունը կդադարեցվի:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34