Թուրքական «Հյուրիյեթ» թերթը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած բոլոր ահաբեկչական հարձակումների ցուցակը: Վերջին տվյալներով Թուրքիայում 2015թ.-ի հունիսից մինչ օրս տեղի է ունեցել 21 ահաբեկչական գործողություն, որոնց զոհ է գնացել 388 մարդ: Ահաբեկչական գործողությունները հիմնականում կատարվել են ԻՊ-ի (Իսլամական պետություն խմբավորում) և PKK-ի (Քուրդիստանի Աշխատավորական կուսակցություն) կողմից: 2015թ.-ի հունիսի 5. ահաբեկչությունն իրականացվեց Դիարբեքիրում HDP-ի (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) նախընտրական հանրահավաքի ընթացքում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը, 5 զոհ: 2015թ.-ի հոկտեմբերի 10. ահաբեկչությունն իրականացվեց Անկարայում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը , 109 զոհ: 2015թ.-ի դեկտեմբերի 23. ահաբեկչությունն իրականացվեց Ստամբուլի Սաբիհա Գյոկչենի անվան օդանավակայանում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց TAK-ը (Քուրդիստանի ազատության մարտիկներ) , 1 զոհ: 2016թ.-ի հունվարի 12. ահաբեկչությունն իրականացվեց Ստամբուլի Սուլթան Ահմեթ մզկիթի մոտ, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը ,12 զոհ: 2016թ.-ի հունվարի 14, ահաբեկչությունն իրականացվեց Դիարբեքիրի Չընար թաղամասում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց PKK-ն, 12 զոհ: 2016թ.-ի փետրվարի 17, ահաբեկչությունն իրականացվեց Անկարայում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց PKK-ն, 28 զոհ: 2016թ.-ի մարտի 13, ահաբեկչությունն իրականացվեց Անկարայի Քըզըլայ հրապարակում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց PKK-ն, 35 զոհ: 2016թ.-ի մարտի 14. ահաբեկչությունն իրականացվեց Ստամբուլի Թաքսիմի հրապարակում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը, 4 զոհ: 2016թ.-ի ապրիլի 27. ահաբեկչությունն իրականացվեց Բուրսայի Ուլու մզկիթի մոտ, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը, 13 վիրավոր: 2016թ.-ի մայիսի 1. ահաբեկչությունն իրականացվեց Գազիանթեփում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց PKK-ն , 2 զոհ: 2016թ.-ի մայիսի 12. ահաբեկչությունն իրականացվեց Դիարբեքիրում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց PKK-ն, 16 զոհ: 2016թ.-ի հունիսի 7, ահաբեկչությունն իրականացվեց Ստամբուլում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը, 12 զոհ: 2016թ.-ի հունիսի 8. ահաբեկչությունն իրականացվեց Մարդինում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց PKK-ն, 5 զոհ: 2016թ.-ի հունիսի 28, ահաբեկչությունն իրականացվեց Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը, 36 զոհ: 2016թ.-ի հուլիսի 26-ին. ահաբեկչությունն իրականացվեց Դիարբեքիրի Սուրուչ շրջանում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը, 33 զոհ: 2016թ.-ի օգոստոսի 10. ահաբեկչությունն իրականացվեց Դիարբեքիրում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց PKK-ն, 5 զոհ: 2016թ.-ի օգոստոսի 10. ահաբեկչությունն իրականացվեց Մարդինում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց PKK-ն, 4 զոհ: 2016թ.-ի օգոստոսի 17. ահաբեկչությունն իրականացվեց Վանում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց PKK-ն, 4 զոհ: 2016թ.-ի օգոստոսի 18. ահաբեկչությունն իրականացվեց Էլյազըղում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց PKK-ն, 3 զոհ: 2016թ.-ի օգոստոսի 20-ին . ահաբեկչությունն իրականացվեց Գազիանթեփում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը, 54 զոհ:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55