2020 թվականն արդեն մտել է իր իրավասությունների մեջ, և ժամանակն է ամփոփել 2019-ը: Magnis.News-ի ամանորյա բլից հարցերին պատասխանել է հաղորդավար Սևակ Հակոբյանը:
-Ամփոփենք նախորդ 2019 թվականը, ի՞նչ տվեց և ի՞նչ «վերցրեց» այն Ձեզնից
-2019-ը հաջող տարի էր, այն աշխատելու և երազելու նոր հնարավորություններ տվեց: Վերցրեց շատ պարզ մի բան` կյանքիցս ևս մեկ տարի:
-Եթե ժամանակի մեքենա ունենայիք՝ ի՞նչ կփոխեիք 2019-ին Ձեր կյանքում
-Ավելի հաճախ կճամփորդեի, ավելի շատ մարդկանց կփորձեի օգնել:
-Ինչո՞վ է ասոցացվում Ձեզ համար Ամանորը
-Առանց զարթուցիչի քնելու հետ է ասոցացվում:) իսկ եթե լուրջ, համեղ ուտեստների ու տնից տուն գնալու հետ
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել
-Այն, ինչ անում են բոլորը` տնետուն շնորհավորանքներ, բլինչիկի, տոլմայի, խոզի բդի հյուրասիրություն: Ավանդույթ է նաև «Տանը մենակ» ու «Բաղնիքդ անուշ» ֆիլմերը նայելը:

-Եթե Ձմեռ պապիկին նամակ գրեք՝ ի՞նչ կցանկանաք 2020-ի համար
-Խաղաղություն մեր երկրին և առողջություն աշխարհի բոլոր մանուկներին
-Որն է Ամանորի Ձեր սիրած ուտեստը, և ով է պատրաստում այն Ձեզ համար
-Ամանորի բոլոր ուտեստները մայրս է պատրաստում և դրանք ամենահամովն ու սիրելին են ինձ համար:
-Առաջինն ո՞ւմ եք շնորհավորում, և ո՞վ է Ձեզ շնորհավորում
-Առաջինը շնորհավորում ենք ընտանիքի անդամներով իրար, հետո արդեն հերթը հասնում է ընկերներին:
-Հավատու՞մ եք ամանորյա հորոսկոպներին և կանխատեսումներին։ Եղե՞լ են երբևէ համընկնումներ
-Որևէ հորոսկոպի երբեք չեմ հավատացել, դրանց տեղյակ եմ վերնագրային մակարդակով, և եթե մեկ ամիս անց հարցնեք, թե ինչի տարի է 2020-ը, վստահաբար մոռացած կլինեմ, որ սա առնետի տարի է:
-Ձեր ամենահիշարժան Ամանորն ինչպիսինն է եղել
-Ամենահիշարժան Նոր տարին Ֆրանսիայում էր մոտ 2 տարի առաջ: Կարծում եմ, ամեն տարի պետք է նոր երկրում դիմավորել, տանն ընտանիքի հետ նշելու ավանդույթն արդեն իրեն սպառել է ինձ համար:
-Ձեր ամանորյա մաղթանքը
-Մեր երկրին մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն, ցանկանում եմ, որ մարդիկ իրենց երազանքներն իրականություն դարձնելու ավելի մեծ հնարավորություններ ունենան, շատ ճամփորդեն ու առողջ լինեն:
Արմինե Բրսոյան
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55