Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծննդյան տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ աշխարհասփյուռ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը և հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Պահոց շրջանը, որ նախորդում է Սուրբ Ծննդյանը, ավարտվում է հենց Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցությամբ:
Tert.am-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ եկեղեցական տոները, հատկապես՝ տաղավար տոները, ուղղված են մարդու հոգու փրկությանը, դա է տոների հիմնական խորհուրդը:
«Սուրբ Ծննդյան տոնի ամենակարևոր խորհուրդն այն է, որ Տեր Հիսուս Քրիստոսը ծնվեց և որպես մանուկ՝ տրվեց մեզ: Ամբողջ խորհորդն այն է, որ այդ մանուկը՝ մանուկ Հիսուս, պետք է ծնվի յուրաքանչյուրիս հոգում և սրտում: Սա հավիտենական խորհուրդ է. ինչպես Քրիստոսի պարագայում էր՝ ծնվեց, եկավ աշխարհ, ապրեց բարեպաշտ կյանքով, ոչ մի մեղք չգործեց, անցավ բոլոր դժվարություններով ու փորձություններով՝ առանց մեղանչելու, և իր սերն ամբողջապես պարգևեց մարդկանց, որոնք իր կարիքն ունեին, հետո իր կյանքը տվեց»,-ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով, որ այդ օրինակը յուրաքանչյուրի կյանքի համար ուղեցույց է:
«Մենք ծնվում ենք ակամա, բայց ծննդից հետո մեր ամբողջ հետագա կյանքը մեզ առաջնորդում է այն ճանապարհով, որ յուրաքանչյուրս կոչված ենք անընդհատ վերածնվելու: Այս հոգևոր, բարոյական ծննդյան մասին է խոսքը, որտեղ յուրաքանչյուրս պատասխանատու ենք, որ կարողանանք մեր կյանքն այնպես ապրել, մեզ այնպիսին կերտել և դաստիարակել, որ, ի վերջո, պատրաստ լինենք թեկուզ մեկ հոգու համար մեր կյանքը տալ, զոհաբերել: Սա է այն կարևոր առաքելությունը, որին մենք կոչված ենք»,-ասաց քահանան:
Վերջինս անդրադարձավ նաև պետություն-եկեղեցի հարաբերություններին՝ նշելով, թե եկեղեցին իր առաքելությունն ունի, պետությունն՝ իր, և յուրաքանչյուրն իր առաքելությունն իրականացնում է: «Մեկը մյուսին խանգարել չեն կարող: Երկու կարևոր հաստատությունների՝ և՛ պետության, և՛ եկեղեցու դերակատարությունը մեր երկիրն է, մեր ժողովուրդը, նրա անվտանգությունն ու ապահովությունը, եկեղեցու պարագայում՝ հոգևոր խնամքը: Յուրաքանչյուրն իր գործառույթն ունի, և այդ գործառույթները չեն խաչվում, ընդհակառակը՝ կարող են մեկը մյուսին լրացնել՝ հանուն երկրի ապագայի»,-ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01