Հունվարի 6-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 36-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Վահան Գ.) և «ՎԱԶ-21015» (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Մ.-ն, ուղևորները՝ Զինա Մ.-ն (ծնված 1965 թ.) և Ինգա Ա.-ն (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև Դ. և Զ. Մ.-երը տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ: «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ռիտա Մ.-ն (ծնված 1993 թ.), Անգելինա (ծնված 2013 թ.), Աննա (ծնված 2012 թ.), Աիդա (ծնված 1970 թ.) և Ահարոն (ծնված 1968 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Վարդուհի Մ.-ին (ծնված 1973 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Բժիշկները Դավիթ և Զինա Մ.-երի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, Ինգա Ա.-ի, Ռիտա Մ.-ի, Անգելինա, Աննա և Ահարոն Գ.-երի առողջական վիճակը՝ բավարար, իսկ Աիդա Գ.-ի առողջական վիճակը չի հաջողվել պարզել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01