ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանի 26-ամյա բնակչուհու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս նախկին ամուսնուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։
2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 05:50-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վերք եւ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերք» մարմնական վնասվածքներով, իրենց մոտ է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1993թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի նախկին ամուսինն է՝ Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990թ.:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով 26-ամյա կինը ճանաչվել է տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր, արնանման նյութի հետքերով դանակի բռնակ եւ շեղբ: Կատարվել են առգրավումներ, առերես հարցաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդը, ալկոհոլի ազդեցության տակ, նախկին կնոջը սպանելու նախնական դիտավորությամբ գնացել է վերջինիս բնակարան, որտեղ հագին եղած բաճկոնի ձախ ծոցագրպանից հանելով խոհանոցային դանակը՝ հարվածներ է հասցրել նախկին կնոջ՝ կյանքի համար կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատաքիմիական փորձաքննություններ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Նախաքննությունը շարունակվում է:
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
13:04
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44