Այժմ ականատես ենք լինում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դասական հիբրիդային պատերազմի, որին ներգրավված են երրորդ երկրներ, մասնավորապես, Իրաքը: Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրանագետ Ահարոն Վարդանյանը: Նա չբացառեց, որ տվյալ հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել: «Օրինակ, տվյալ հակամարտությանը կարող են ներգրավվել Սիրիան, Լիբանանը, Իսրայելն ու տարածաշրջանի այլ երկրներ, հատկապես, եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է պատասխան հարվածներ հասցնել Դուբայի, Հայֆի եւ Թել Ավիվի ուղղությամբ, եթե ԱՄՆ-ը ուղիղ հարված հասցնի իրանական օբյեկտներին: Այսինքն, այդ սցենարը եւս չի կարելի բացառել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ իրավիճակի նման սրման պատճառով որոշակի սպառնալիքներ կարող են առաջանալ նաեւ Հայաստանի համար: Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ իրանական կողմն արդեն մեկ անգամ հայտարարել է իր մտահոգության մասին՝ կապված Հայաստանի տարածքում ամերիկյան հետախուզության գործունեության ակտիվացման հետ: «Այդ ամենը հաշվի առնելով՝ հայկական կողմը պետք է առավելագույնս զգույշ լինի՝ միեւնույն ժամանակ բարի կամք դրսեւորելով եւ տարբեր ձեւաչափերով ու հարմար առիթի դեպքում տարածաշրջանի երկրների հետ բանակցություններ վարելով»,- պարզաբանեց իրանագետը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34