Ամերիկացիների 71%-ն Իրանի հետ պատերազմի է սպասում գալիք մի քանի տարիների ընթացքում: Այս մասին վկայում է Reuters/Ipsos-ի հարցումը, որը կատարվել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: 2019 թվականի մայիսին անցկացված նմանատիպ հարցման ժամանակ պատերազմի սպասում էր ամերիկացիների միայն 51%-ը: Հունվարյան հարցումը վկայում է նաև, որ ամերիկացիների 41%-ն Իրանին համարում է անմիջական սպառնալիք ԱՄՆ-ի համար (դա 17%-ով ավելի է մայիսի ցուցանիշից), ամերիկացիների 27%-ը հավանություն է տալիս ԱՄՆ-ի կողմից Իրանին կանխարգելիչ հարված հասցնելուն, ևս 41%-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հարկավոր չէ առաջինը հարված հասցնել: Հարցումն անցկացվել է հունվարի 3-6-ն ԱՄՆ-ի 1005 չափահաս բնակիչների միջև: Reuters/Ipsos-ի մեկ այլ հարցման համաձայն, որը նույնպես տեղի է ունեցել Սոլեյմանիի սպանությունից հետո, ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանն Իրանի նկատմամբ: Այդ հարցման համաձայն, որը կատարվել է հունվարի 6-7-ն ԱՄՆ-ի 1108 չափահաս բնակիչների շրջանում, բնակիչների 53%-ը հավանություն չի տալիս Դոնալդ Թրամփի քաղաքականությանն Իրանի նկատմամբ: Դա 9%-ով ավելի է, քան դեկտեմբերին: Այն մարդկանց թիվը, որոնք «ծայրահեղ դեմ» են Թրամփի քաղաքականությանն Իրանի նկատմամբ, աճել է 10%-ով և կազմում է 39%: Միևնույն ժամանակ, հասարակական կարծիքը շարունակում է կիսված մնալ ըստ կուսակցական պատկանելիության: Հանրապետականները հավանություն են տալիս Թրամփի գործողություններին, իսկ նրա գործողություններից դժգոհ քաղաքական գործիչների թիվն աճել է դեմոկրատների և անկախների շրջանակներում: Թրամփի քաղաքականությունը չի արդարացնում միայն ամեն տասներորդ հանրապետականը, նույն հարաբերակցությամբ դեմոկրատներն էլ հավանություն են տալիս նախագահի գործողություններին: Երկու հարցումներն էլ կատարվել են արդյունքների 3-4% սխալվելու հավանականությամբ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել է: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը: Հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55