ԱՄՆ-ը չի կարող խուսափել իր ահաբեկչական գործողությունների հետեւանքներից եւ անպայման պատասխան կստանա իր հանցանքի համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը: Նրա խոսքով՝ ամերիկացիները չեն կարողացել իրենց նպատակին հասնել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության միջոցով: Նա նշել է, որ ԱՄՆ-ը լուրջ պատմական սխալ է թույլ տվել: «Եթե գեներալ Սոլեյմանին ցանկանար, նա կարող էր տարածաշրջանի տարբեր հատվածներում ոչնչացնել հարյուրավոր ամերիկացի հրամանատարների, սակայն նա տարածաշրջանում եւ աշխարհում ամենաչափավոր ռազմական հրամանատարներից մեկն էր: Գեներալ Սոլեյմանին շատ զգույշ էր գործում եւ երբեք ծայրահեղությունների չէր դիմում: Ամերիկացիները կարծում էին, թե հրթիռով այրել են գեներալի մարմինը, սակայն նրանք այրել են աշխարհում միլիոնավոր ազատ մարդկանց սրտերը, եւ բնական է, որ Ամերիկան չի կարող հեռու մնալ այդ աղետից, եւ հստակ է, որ նա պատասխան կտա իր հանցանքի համար»,- ասել է Ռոհանին: Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ը արդեն սկսել է պատասխաններ ստանալ: Այդ պատասխաններից մեկը եղել են Իրանում եւ Իրաքում մեծ թվով մարդիկ, որոնք հարգանքի տուրք են մատուցել զոհված գեներալին: Նա նաեւ մեկնաբանել է Իրաքի խորհրդարանի որոշումը՝ կապված երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ: «Ամերիկան կարծում էր, թե կարող է պառակտել Իրաքը՝ սպանելով գեներալ Սոլեյմանին, սակայն, հակառակը, Իրաքն ավելի միասնական դարձավ եւ միաձայն հանդես եկավ ԱՄՆ-ի դեմ»,- հավելել է Իրանի նախագահը:
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
10:45 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03