«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորումը քաղաքական հետապնդում և կոպիտ ոտնձգություն է մամուլի դեմ, Դատախազությունն իրավական հենքերից չի գործում և իշխանությունների կողմից ենթարկվում է ճնշումների:
Այս մասին «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների՝ Դատախազության դիմաց անցկացված բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Անի Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Թավադյանի գործը վերահսկող դատախազն իր աշխատասենյակում նշել էր, որ որևէ ճնշման չի ենթարկվում: Դիմելով դատախազին՝ Կարապետյանն ասաց. «Այնքան վստահ, որ Ձեր աշխատասենյակում խոսում էիք, որ չեք ենթարկվում ճնշումների, այդքան վստահ փորձեք գործել: Երբ կգործեք, այդ ժամանակ էլ այլևս չենք հայտարարի, որ սա քաղաքական հետապնդում է»,- ասաց Կարապետյանը:
Հարցին՝ մինչ ակցիան սկսելը փորձե՞լ են կապ հաստատել դատախազի հետ, ակցիայի մասնակիցն ասաց. «Եթե դատախազները խոսք են տալիս և իրենց խոսքի տերը չեն լինում, այսինքն՝ չունեն արժանապատվություն թե՛ իրենց խոսքի, թե՛ օրենքի նկատմամբ, ապա ինչո՞ւ ևս մեկ անգամ զանգ տալ դատախազին»:
Ակցիայի մասնակիցներից Նարեկ Մութաֆյանն էլ հայտարարեց, թե գործը վերահսկող դատախազը խոստացել էր, որ առաջնահերթության կարգով քննվելու է Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը, սակայն այդ խոստումը, ինչպես և մյուս բոլոր խոստումները մնացել են օդում:
«Այսօր եկել ենք ահազանգելու, հիշեցնելու իրենց պարտականությունների մասին: Մինչև դեկտեմբերի 31-ը Դատախազությունը ոչ մի հստակ պատասխան չտվեց, դրա համար առաջին աշխատանքային օրը եկել ենք հիշեցնելու խոստումների մասին»,-ասաց Մութաֆյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել էր դեկտեմբերի 24–ին՝ կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44