Հյուսիսային Կարոլինայի բնակիչը պնդում է, որ ինքը լուրջ ավտովթարից հետո արթնացել է գլխուղեղային վնասվածքով եւ անսպասելի նոր ընդունակությամբ, հայտնում է USA.one-ը։
Ուիլմինգթոնից Սքոթ Մելին 2015թ․ խաչմերուկում նստած է եղել իր ավտոմեքենայում, երբ նրան մեկ այլ ավտոմեքենա է հարվածել։ Նա ողջ է մնացել, սակայն առողջացման ընթացքում սկսել է տառապել դեպրեսիայից եւ տարօրինակ զգացողություն է ունեցել, հայտնում է WECT-ը։
Ավտոմեքենաների նախկին վաճառողը հայտնաբերել է, որ իրեն ոչ միայն դուր է գալիս նկարչությունը, այլեւ դա իրեն հաջողվում է՝ չնայած նրան, որ ինքը նախկինում երբեք վրձին չի բռնել։ Սքոթը, պարզվել է, աշխարհում այն մի քանի տասնյակ մարդկանց թվում է, որոնք գլխի լուրջ վնասվածքից հետո արթնացել են նոր տաղանդով։ Սքոթը պատմել է, որ մինչեւ միջադեպը իր նպատակը եղել է հաջողությունների հասնելը եւ նյութական օբյեկտներ ձեռք բերելը։
Միջադեպից հետո նա սկսել է տառապել դեպրեսիայից, ինչպես նշում է www.usa.one-ը։ Երեխաների հետ հայտնվելով արհեստների խանութում՝ Սքոթը նկարելու ցանկություն է զգացել՝ չնայած նրան, որ նախկինում նման տաղանդ չի ունեցել։ «Մինչ վթարը ես նկարել չգիտեի, ես ահավոր էի նկարում։ Սակայն 4 ամսվա մեջ առաջին անգամ տեսա այն, ինչը կարող եմ իմը համարել»,- ասում է նա։
Միայն մի քանի ամիս հետո է նա իմացել, որ իր մոտ անհավանական հազվագյուտ իրավիճակ է, որը հայտնի է որպես սավանտայի ձեռքբերովի համախտանիշ։ Այդպիսի բան տեղի է ունենում աուտիզմով կամ գլխի վնասվածքով մարդկանց մոտ, երբ մարդը կարող է պարզապես արթնանալ գեղանկարչության, երաժշտության կամ մաթեմատիկայի հետ կապված նոր ընդունակություններով։
2016թ․ հետազոտությունները ցույց են տվել, որ միլիոն մարդուց մեկն է նման համախտանիշ ցուցաբերում, եւ այն առավել տարածված է տղամարդկանց մոտ։
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
10:45 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03