Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնը դատական գործում պարտվել է իր նախկին աշխատակցուհի Սոֆի Ֆ.-ին, որին նա ազատել էր աշխատանքից, երբ աշխատակցուհին հիվանդ էր եղել: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը՝ հղում անելով Le Parisien թերթին: Դատարանը ռեժիսորին տուգանել է 10 000 եվրո: Բացի այդ, դատարանը տուգանք է նշանակել նաև Բեսոնին պատկանող EuropaCorp ընկերության համար, որտեղ Սոֆին աշխատում էր: Ընկերության տուգանքի չափը 20 000 եվրո է: Սոֆին կստանա նաև 1000 եվրո՝ բարոյական վնասի համար, նաև պարտված կողմը պետք է վճարի Սոֆիի բոլոր դատական ծախսերը: 2017 թվականի հոկտեմբերին կինը երկու անգամ Բեսոնից արձակուրդ է խնդրել, սակայն մերժումներ ստանալուց հետո բժշկի տեղեկանք է ներկայացրել: Սոֆիի փաստաբանի խոսքով` կինը «հոգնել էր ճնշումներից, որոնց նա ենթարկվում էր մի քանի տարի շարունակ»: Մի քանի ամիս անց, երբ կնոջ բժշկական տեղեկանքը դեռ ուժի մեջ էր, նրան տեղեկացրել են, որ ինքն ազատված է աշխատանքից շարունակական բացակայության համար: Դատական լսումների ժամանակ դատախազը Բեսոնի համար պահանջել է 10 ամսվա պայմանական ազատազրկում, ինչպես նաև 30 000 և 50 000 եվրոյի չափով տուգանքներ Բեսոնի ընկերության համար: Նշվում է, որ Սոֆին կարողացել է նոր աշխատանք գտնել բժշկի տեղեկանքը ներկայացնելուց միայն երկու տարի անց:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55