Հունաստանի նավագնացության և կղզային քաղաքականության նախարար Յանիս Պլակիոտակիսը Կրուիզային նավերի սեփականատերերի միության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հունաստանը 2020 թվականին միջազգային մրցույթներ կհայտարարի 10 շրջանային նավահանգիստների շահագործման համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: «2020 թվականին փոփոխություններ կմտցվեն նավահանգիստների կառավարման համակարգում, քանի որ ժամանակն ապացուցել է, որ ներկայիս մոդելը չի կարող օգտագործել ամեն նավահանգստի ներուժը: Մեր երկրի 10 խոշոր շրջանային նավահանգիստների շահագործման համար, որտեղ գործում են նաև կրուիզային նավեր, միջազգային մրցույթներ կհայտարարվեն»,-Պլակիոտակիսի խոսքերը մեջբերում է Նավագնացության նախարարությունը: Նախարարը հայտարարել է նաև ազգային կրուիզային ռազմավարության ստեղծման մասին: Պլակիոտակիսը նշել է նաև կրուիզային նավերի նոր կայանատեղիի և Պիրեուսի նավահանգստում նոր ընդունելության ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև 39 նավահանգիստների՝ այդ թվում կրուիզային նավահանգիստների 4,4 միլիոն եվրո ֆինանսավորման մասին: Հունական նավահանգիստների ասոցիացիայի տվյալներով` 2019 թվականը լավագույնն է դարձել Հունաստանի նավային շրջագայությունների համար: Հունական նավահանգիստներ են այցելել 3899 նավեր և ավելի քան 5,5 միլիոն ուղևորներ: 2018 թվականին այցելած ուղևորների թիվը 4,8 միլիոն է եղել: Նավերով երկիր ժամանած հյուրերի քանակն աճել է 15,64%-ով: Հունական զբոսաշրջային համակարգում կրուիզային նավերի ուղևորների թիվն առանձին է հաշվվում, նրանք չեն ներառվում երկիր ժամանած հյուրերի ցուցակում:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34