իրիայի Հասիչե շրջանում ապրող հայ ընտանիքները փորձում են մնալ ապահով վայրերում և հաղթահարել ռազմական բախումների հետևանքով առաջացած դժվարությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
Նա տեղեկացրել է, որ քաղաքը կենցաղային ծանր պայմաններում է:
«Հատկապես գիշերային ժամերին բուռն բախումներ են տեղի ունենում սիրիական բանակի և Քրդական աշխատավորական կուսակցության զինվորականների միջև, սակայն ցերեկը համեմատաբար ավելի հանդարտ դրություն է տիրում: Բնակչությունը դիմագրավում է նաև այդ կենցաղային դժվարություններին: Ավելի քան 4 օր էլեկտրականությունը չէր միանում: Քաղաքի պետական փուռը փակ է, ինչի հետևանքով հաց ձեռք բերելու խնդիր կա: Քաղաք հասնող սննդամթերքի քանակը քիչ է»,-հայտնել է Զարմիկ Պողիկյանը:
Նա նաև նշել է, որ ըստ շաբաթաթերթի աղբյուրի` Հասիչեում այժմ բնակվում է 64 հայ ընտանիք, որոնց մեծամասնությունը տարեց մարդիկ են, քանի որ երիտասարդության զգալի հատվածը լքել է քաղաքը այլ վայրում աշխատելու կամ ուսանելու համար:
«Հայերն առ այժմ նյութական կամ մարդկային կորուստներ չեն ունեցել: Հայ համայնքը փորձում է հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր կողմերի նկատմամբ և չներքաշվել հարցերի մեջ: Եկեղեցին փակ է: Գամիշլիի քահանան հատուկ առիթներով այցելում է Հասիչէ և եկեղեցական արարողություններ կատարում։ Հայ ընտանիքները դեռևս քաղաքից հեռանալու մտադրություն չունեն: Նրանք փորձում են հաղթահարել դժվարությունները` հուսալով, որ քաղաքի վիճակը կբարելավվի: Նախատեսվում է նաև բացել շրջանի հայկական վարժարանը»,-ասել է շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
Օգոստոսի 21-ին Սիրիայի Հասիչե շրջանում ռուսական կողմի միջնորդությամբ զինադադարի հաստատման համաձայնություն է ձեռք բերվել: Համաձայնությունը եղել է պետականպաշտոնական կողմերի և Քրդական աշխատավորական կուսակցության զինվորական թևի՝ «Ասայշ»-ի միջև: Ըստ համաձայնության՝ շրջանում զինադադար կհաստատվի, իսկ վիրավորներըկտեղափոխվեն Գամիշլիի հիվանդանոց: Հաղորդվում է, որ համաձայնությունը ներառում է նաև քաղաքի ապահով վիճակի բարելավում և բանակցությունների վերսկսում՝ կողմերի միջևհարցերի լուծման համար:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34