Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Եվրախորհրդարանի դիտորդների բացակայությունն Ադրբեջանի սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների կապակցությամբ երկիրը նամակ-հրավերներ է ուղարկել այն խորհրդարանական պատվիրակություններին ու կառույցներին, որի անդամ է հանդիսանում, մասնավորապես` ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյին, ԵԱՀԿ-ին, ԱՊՀ-ին, Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպությանը, Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, Իսլամական համագործակցության խորհրդին և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
«Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանի տարածած տեղեկատվությանը, ես կուզեի ընդգծել, որ ճիշտ չէ այն մեկնաբանել որպես Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին հետևելու մերժում Եվրախորհրդարանի կողմից: Առաջին հերթին, Ադրբեջանը նման հրավեր չի ուղարկել Եվրոպական խորհրդարան, որպեսզի այնտեղից մերժում ստանա: Ես կուզեի նշել, որ մեր երկիրը ոչ մի պարտավորություն չունի Եվրախորհրդարանի առաջ: Եվ երկրորդ, դա տեղեկատվություն է, որը տրվել է Եվրոպական խորհրդարանի ընթացակարգային կանոններից ելնելով, այսինքն` Եվրոպական խորհրդարանի անդամները կարող են հետևել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին անհատական կարգով»,-նշել է մամուլի խոսնակը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Եվրոպական խորհրդարանը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Եվրախորհրդարանի անդամներից ոչ մեկը լիազորված չէ հետևել կամ մեկնաբանել ընտրական գործընթացն Ադրբեջանում Եվրախորհրդարանի անունից:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34