Սաուդյան Արաբիան ուղերձ է հղել Վաշինգտոնին եւ Լոնդոնին ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ իրավիճակի լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին, քանի որ Էր Ռիադը անհանգիստ է Իրանի հրթիռային հարվածներից իր խոցելիության առիթով եւ համոզված չէ, որ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ հավատարիմ կմնա իր դաշնակիցներին Պարսից ծոցում, գրում է The Guardian-ը։ Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո այս տեղեկությունն առաքվել է դիվանագիտական խողովակներով, ինչպես նաեւ անձամբ հանձնվել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարար, արքայազն Խալիդ բեն Սալմանի կողմից։ Այս շաբաթ նա հանդիպումներ է ունեցել Թրամփի եւ Ջարեդ Քուշների՝ նախագահի փեսայի հետ Վաշինգտոնում, իսկ այնուհետեւ Լոնդոնում, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, Մեծ Բրիտանիայի՝ Մերձավոր Արեւելքի պաշտպանության գծով ավագ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջոն Լորիմերի եւ արտաքին քաղաքականության հարցերով վարչապետի խորհրդական Դեւիդ Քուարիի հետ։ Նա նաեւ հանդիպել է արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Վերլուծաբաններն ասում են, որ Էր Ռիադի ուղերձը նշանակում է, որ նա չի ցանկանում, որպեսզի իր տարածքը գտնվի Իրանի դեմ գրոհի առաջնագծում, անգամ եթե չկարողանա խուսափել մասնակցությունից հակամարտության զարգացման դեպքում։ Սոլեյմանիի սպանությունից հետո կրիտիկական օրերին իրանցի շատ հրամանատարներ նախազգուշացնում էին Պարսից ծոցի պետություններին հետեւանքների մասին, եթե նրանց տարածքը դառնա մեկնարկային հարթակ Թեհրանին հարվածելու համար։ Սաուդյան Արաբիայի խոցելիությունն Իրանի համար ակնհայտ դարձավ անցած տարվա սեպտեմբերին երկրի նավթային օբյեկտների վրա անօդաչու սարքերի ու հրթիռների հարձակմամբ։ Էր Ռիադը զարմացած էր, որ այդ գրոհը չհանգեցրեց ռազմական պատասխանի Թրամփի վարչակազմի կողմից, անգամ չնայած այն բանին, որ ԱՄՆ հետախուզությունը այդ հարձակումների մեջ մեղադրեց Իրանին, իսկ Սպիտակ տունը հարձակումն անվանեց պատերազմի հայտարարում։ Սպասվում է, որ ՄԱԿ դեռեւս չհրապարակված զեկույցը առաջիկայում անուղղակիորեն կհաստատի ամերիկացիների պնդումները։ Բայց ՄԱԿ զեկույցի հրապարակումը հարձակումից չորս ամիս հետո Էր Ռիադին միայն կհիշեցնի Ամերիկայի անհուսալիության մասին։ Թրամփը պատրաստ չէր հարված հասցնել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի պաշտպանության համար, բայց պատրաստ էր սպանել Իրանի բարձրաստիճան զինվորական գործչին Բաղդադում ԱՄՆ դեսպանության գրոհից հետո։ Այս դրվագը հաստատում է Թրամփի ավելի վաղ արած հավաստիացումն այն մասին, որ Սաուդյան Արաբիան «երկու շաբաթից ավելի չի դիմանա» առանց ԱՄՆ ռազմական պաշտպանության։ Տարածաշրջանում Թրամփի քաղաքականությունը կարող է պահանջել որոշ կործանված դաշինքների վերականգնում: Էր Ռիադում գոյություն ունի այն միտումը, որ որոշ կոնֆլիկտներ փորձեն դանդաղորեն մեղմել, որոնց մեջ ներքաշվել են, այդ թվում՝ Եմենում, Կատարում եւ ավելի խոշոր իմաստով՝ Իրանի հետ: Էր Ռիադը ցանականում է ունենալ ավելի պակաս առճակատողի իմիջ: Այսպիսով, Էր Ռիադը հայտարարել է, որ Եմենի ապագա կառավարության մեջ տեսնում է հուսիների դերը: Սաուդյան Արաբիայի ավիահարվածների թիվը 80 տոկոսով կրճատվել է, իսկ ԱՄԷ-ն իր զորքերը զգալի չափով դուրս է բերել: Էր Ռիադը մոտ է Կատարի երկամյա անպտուղ բոյկոտի դադարեցմանը: Կատարը, որտեղ կա ԱՄՆ ավիաբազա, եւ որը կարող էր պոտենցիալ մեկնարկային հարթակ դառնալ Իրանի դեմ ամերիկյան ցանկացած պատերազմի համար, իր չեզոքությունը չի թաքցրել: Սոլեյմանիի սպանությունից հետո Կատարի ԱԳ նախարարն այցելել էր Թեհրան, հանդիպել երկրի նախագահ Հասան Ռոհանիի հետ եւ ցավակցություն հայտնել: Ինչ վերաբերում է սաուդա-իրանական լարվածության թուլացմանը, ապա Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին հայտարարել էր, որ Սոլեյմանիի հետ հաննդիպելու էր նրա սպանության օրը: Նա ասել էր, որ Սոլեյմանին Իրանի գերագույն առաջնորդից հաղորդագրություն էր բերել՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի հաղորդագրության, որն Իրաքի միջոցով փոխանցվել էր Իրանին՝ «Իրաքում եւ տարածաշրջանում կարեւոր համաձայնությունների եւ առաջընթացի մասին»: Իրանական արտաքին քաղաքականության մշտական թեման է այն, որ ամբողջ տարածաշրջանը կշահի տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ՝ սկսած Իրաքից: Իրանի ԱԳ նախարարը այս շաբաթ Հորմուզի նեղուցի շուրջ տեղակայված երկրներին կոչ էր արել դաշինք ստեղծել: «Մենք բոլորս պետք է հրաժարվենք ոչնչացման եւ անտագոնիզմի պարադիգմայից, որը հիմնված է անվտանգությունը գնելու եւ դրսից զարգանալու պատրանքի վրա»,- ասել էր նա: Գլոբալ վերլուծական կենտրոններն առատ տեղեկություններ են տալիս, որոնք մատնացույց են անում Սաուդյան Արաբիայի եւ Իրանի մերձեցման մասին, եւ հնարավոր է՝ լավագույնը, որը կարող է ապահովվել տեսանելի ապագայում, չհարձակվելու մասին չափավոր դաշնագիրն է:
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03