Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը պատրաստվում են թողարկել համակարգչային խաղերին եւ տեսախաղերին նվիրված դրոշմանիշներ: Խոսքը բրիտանացի մշակողների նախագծերի մասին, որոնք թողարկվել են 1980-ական եւ 1990-ական թվականներին, փոխանցում է RG-ն: Ընդհանուր ընտրվել է 9 խաղ, որոնցից յուրաքանչյուրը նշանավորում է Միացյալ Թագավորության տեսախաղերի ինդուստրիայի պատմության մեջ որոշակի նշաձող: 8 դրոշմանիշներ նվիրված են տարբեր սիմուլյատորների, ռազմավարությունների, գրաֆիկական քվեսթների (արկածային խաղեր), արկադների, գլուխկոտրուկների՝ Elite (1984), Dizzy (1987), Populous (1989), Lemmings (1991), Micro Machines (1991), Sensible Soccer (1992), Wipeout (1995), Worms (1995): Եվս 4 դրոշմանիշներ արտացոլում են 1996-2013 թվականներին Lara Croft խաղի զարգացումը: Թագավորական փոստի ներկայացուցիչ Ֆիլիպ Փարքերը հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիան տասնամյակներ շարունակ եղել է տեսախաղերի ինդուստրիայի ավանգարդում»: «Երիտասարդ դիզայներները 1980-ական եւ 1990-ական թվականներին զբաղվել են նոր միկրոհամակարգիչների վրա գաղտնագրմամբ եւ որոշակի ձեւանմուշներ են մշակել: Մենք նշում ենք նրանց մի քանի նշանակալի ստեղծագործություններ»,- ասել է նա: Մասնագետների խոսքով՝ այս նախագծերը որոշել են ոչ միայն ազգային, այլեւ գլոբալ խաղային ինդուստրիայի ճանապարհը հաջորդ տասնամյակների համար: Դրոշմանիշները վաճառահանվելու են հունվարի 21-ին: Ամբողջական հավաքածուի արժեքը կկազմի 14,25 ֆունտ սթերլինգ:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34