ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստովանել է, որ մեծ բացեր կան հետախուզական տեղեկություններում, թե Իրանը ծրագրում էր ամերիկացիների վրա հարձակումներ, ինչը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության արդարացումն էր դարձել: «Ոչ մի կասկած չկա, որ Սոլեյմանին նախապատրաստում էր անխուսափելի հարձակումների շարք»,- ասել է Պոմպեոն Fox News-ի հետ հարցազրույցում: «Մենք ստույգ չգիտենք որտեղ եւ երբ, բայց դա իրական էր»,- հավաստիացրել է նա: Ընդ որում՝ նա պնդել է, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք «հնարավոր ամեն ինչ արել բոլոր փաստերը ներկայացնելու համար, որոնք կարող էինք այդ իրադրությունում տրամադրել»: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով սպանվել էր իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Նախագահ Դոնալդ Թրամփը, որը տվել էր Սոլեյմանիի սպանության հրամանը, հայտարարել էր, որ նա տարածաշրջանում ամերիկացիների սպանություններ էր նախապատրաստում, ընդհուպ ամերիկյան դեսապանատների պայթեցումներ: Ի պատասխան Թեհրանը հունվարի 8-ի գիշերը հրթիռային հարված էր հասցրել Իրաքում 2 օբյեկտների, որոնք օգտագործում են ամերիկացի զինվորականները: Դրանից հետո Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն անմիջապես կխստացնի Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34