ՀՅԴ տասնմեկ անդամներ ստորագրել են ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցի ներքո։ Դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն, նրանց պահանջը վերաբերում է վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելուն, ինչպես նաև զրպարտության համար փոխհատուցում վճարելուն։ Հայցը հունվարի 8-ին մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Yerkir.am-ի փոխանցմամբ, հայցի համար հիմք է հանդիսացել Բաբաջանյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից ՀՅԴ-ի մասին հնչեցրած ելույթը, որտեղ մասնավորապես նշել էր. «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»։ ԱԺ պատգամավոր Բաբաջանյանի դեմ հայց է ներկայացրել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Նրա պահանջը պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման մասին է։ Գործը մակագրված է դատավոր Արշակ Պետրոսյանին։ Արման Բաբաջանյանի նկատմամբ հայցերն այսքանով չեն սահմանփակվում։ Տրանսպորտի նախկին նախարար, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանն էլ դատարանի միջոցով Բաբաջանյանից պահանջում է պատվի և արժանապատվության պաշտպանություն։ Այն մակագրված է դատավոր Արմեն Դանիելյանին։ «Անդրանիկ Ենոքի Մանուկյանի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արման Շամիրի Բաբաջանյանի` պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելուն և հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտչական տեղեկություններ տարածելու համար պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին»,-մանրամասնում են համակարգից։ Դատաքննությունը նշանակված է հունվարի 22-ին։
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01