Բրազիլիայում դատավորը որոշում է կայացրել, որ Հիսուսին նույնասեռական պատկերող ֆիլմը պետք է Netflix սթրիմինգային հեռուստածառայությունից հեռացվի, փոխանցում է BBC-ն: «Քրիստոսի առաջին գայթակղությունը» կոչվող կատակերգությունը, որն արտադրել է բրազիլական երգիծական կինոընկերությունը, զայրացրել է երկրի մեծ թվով քրիստոնյաների: Ֆիլմն արգելելու խնդրագիրը ստորագրել է 2 մլն մարդ: «Այս ստեղծագործության ցուցադրումն ավելի մեծ վնաս կհասցնի, քան արգելքը»,- ասել է դատավոր Բենեդիկտու Աբուքաիրը: Արգելքը, սակայն, առայժմ ժամանակավոր է, իսկ հիմնական որոշումը կընդունվի ավելի ուշ ավելի բարձր ատյանի դատարանի կողմից: «Քրիստոսի առաջին գայթակղությունը» երգիծական շոուն նկարահանվել էր հատուկ Ծննդյան տոներին ընդառաջ: Ֆիլմի հեղինակն է բրազիլական Porta dos Fundos ստեղծագործական խումբը, որը մասնագիտացած է կատակերգական ֆիլմերի ուղղությամբ, որոնք հրապարակում է YouTube-ում: Տեսարանը, որում Հիսուսը տուն է բերում ենթադրյալ ընկերոջը եւ նրան ընտանիքի հետ ծանոթացնում, Բրազիլիայում մեծ թվով կաթոլիկների զայրույթն է հարուցել: Ճրագալույցին Ռիո դե Ժանեյրոյում Porta dos Fundos-ի գրասենյակը հրկիզվել էր դյուրավառ խառնուրդով շշերով:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34