Բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջերեմի Այրոնսն ընտրվել է հոբելյանական՝ թվով 70-րդ, Բեռլինյան կինոփառատոնի ժյուրիի նախագահ: Այդ մասին հայտնել է ստուգատեսի մամուլի ծառայությունը, որը կանցկացվի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը։ «Հանրաճանաչ հերոսները, որոնց մարմնավորել է Ջերեմի Այրոնսը, եւ նրա անփոխարինելի ոճն ինձ ուղեկցել են իմ կինեմատոգրաֆիական ճանապարհորդության ընթացքում եւ ակնառու կերպով ցուցադրել մարդկային բնավորության բարդությունը»,-հայտարարել է փառատոնի գեղարվեստական ղեկավար, իտալացի կինոքննադատ Կառլո Շատրիանը: «Ես շատ ուրախ եմ, ինձ համար մեծ պատիվ է՝ ստանալ Բեռլինալեի ժյուրիի նախագահի դերը, փառատոն, որով ես արդեն վաղուց եմ հիանում, եւ որին ես միշտ հաճույքով եմ այցելել»,-իր հերթին ընդգծել է Այրոնսը: «Ինձ համար Բեռլինի փառատոնին ներկա լինելն առանձնահատուկ հաճույք է»,-նշել է նա: Այրոնսը խաղացել է «Լոլիտա», «Ֆրանսիացի լեյտենանտի կինը» եւ այլ ֆիլմերում: 1991 թվականին նա «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն տղամարդու դերի համար՝ խաղալով «Ճակատագրի հակառակ կողմը» ֆիլմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55