Ամերիկյան Facebook ընկերությունը համանուն սոցիալական ցանցից և դրան պատկանող Instagram-ից հեռացրել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի աջակցության մասին գրառումները, հայտնում է lenta.ru կայքը` հղում տալով ընկերության ներկայացուցչի` CNN հեռուստաալիքին տված հայտարարությանը: Facebook-ում նշել են, որ իրենք աշխատում են ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պայմաններում: Ըստ աղբյուրի` որոշ սահմանափակումներ վերաբերում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատարությանը ԱՄՆ վերաբերմունքին: Նշվում է, որ «ԱՄՆ սև ցուցակը» գովերգող կամ նրանց գործողությունների շարունակականության կոչ անող անձանց օգտահաշիվները հեռացվում են: Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն` Իրանում սոցիալական ցանցերի բոյկոտման կոչ է արվել և կառավարական կայքում օգտահաշիվների ջնջման վերաբերյալ բողոքների ներկայացման համար բաժին է ստեղծվել: Նշվում է, որ իսլամական հանրապետությունում նախորդ տարվա նոյեմբերից անջատվել է համացանցը, ինչպես նաև արգելվել է Facebook և Twitter սոցիալական կայքեր մուտքը: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ ավիահարվածից Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55