Աբխազիայի նախագահական նստավայրի շենքը շարունակում է ընդդիմության վերահսկողության տակ գտնվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը դեպքի վայրից: Շենքի մուտքի մոտ այժմ գտնվում են ընդդիմության մի քանի տասնյակ կողմնակիցներ և նրանց մեքենաները: Նրանք ուրախությամբ քննարկում են վերջին իրադարձությունները: Իսկ ահա շենքում ընդդիմադիրները զբաղեցրել են մի քանի աշխատասենյակ: Նախագահականի որոշ սենյակներում իսկական քաոս է տիրում` իրերը դեսուդեն նետված են, կահույքը` շրջված, պատուհանները` կոտրված, պատուհանների տակ աղբ է թափված, դատարկ շշեր: Ընդդիմադիր «Միացյալ Աբխազիա» քաղաքական կուսակցության նախագահ Սերգեյ Շամբան «Sputnik-Աբխազիա» գործակալությանը հայտնել է, որ ցուցարարները չեն լքի շենքն այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Ռաուլ Խաջիմբան վայր չի դրել լիազորությունները: Միևնույն ժամանակ, ընդդիմության կողմնակիցների շրջանում տոնական տրամադրություն է տիրում: Հիշեցնենք, որ ուրբաթ Աբխազիայի գերագույն դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որն ուժի մեջ էր թողել 2019 թվականի աշնանն անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որում հաղթանակ էր տարել Խաջիմբան, և նոր ընտրությունների անցկացման որոշում կայացրել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին: Ավելի վաղ Խաջիմբան հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, սակայն ընդդիմության հետ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել: Նախագահի հրաժարականը պահանջում են ցուցարարները, որոնք ներխուժել են նստավայր և շրջափակել այն: Խաջիմբան Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ էր հրավիրել և նշել, որ անհրաժեշտության դեպքում հանրապետությունում հնարավոր է արտակարգ դրություն մտցվի: Ուժայիններն ուժեղացված ծառայության են անցել:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55