ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ իմքայլական պատգամավորի կողմից նույն խմբակցության կին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին վիրավորելու դեպքին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ: Կնոջ ամենացավալի նյարդին դիպչելով: Բայց ես ինչ-որ չեմ լսում կանանց դեմ խտրականության, հոմոֆոբիայի, սեքսիզմի դեմ պայքարի առաջամարտիկ թիմակից ֆեմինիստուհիների բողոքն ու ընդվզումը:
Էս ո՞ւր եք, կանանց դեմ խտրականության առաջնագծում կռիվ տվող ռոզալյուքսեմբուրգներ ու կլարացետկիններ: Թե՞ ձեր ֆեմինիստական «դուխը» հերիքում է մինչև առաջին պատահած միջազգային կառույցի դուռը` հերթական գրանտը ստանալու և կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի դեմ, գրանտի չափաբաժնի շրջանակում, «պայքարելու» համար, ու մեկ էլ օրը 90 հատ նամակ տարբեր ատյաններ գրելու, որ Նաիրա Զոհրաբյանը ոնց որ թե էնքան էլ ֆեմինիստ չէ:
Ձեր կին գործընկերոջն են վիրավորել ու վիրավորանքը ձեր սիրած սյուժեի շրջանակում է, ինչի մասին օրը հազար հատ ստատուս եք գրում ու նույնքան էլ հարցազրույց տալիս: Իսկ իրականում` դուք չեք էլ պատկերացնում, թե ինչքան ողորմելի ու խեղճ եք, հոգով ինչքան հաշմանդամ եք ու ինչքան տգեղ եք էդ ձեր կեղծ արժեքներով ու հերթական գրանտի սահմաններում լալահառաչ տեքստերով:
Ու ինչ լավ է, որ ձեր տեսակը` մանկուրտ, անհայրենիք ու կեղծ՝ քիչ է, ու ես ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ հանկարծ չշատանաք:
Դա ես ձեզ խոստանում եմ»։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, երեկ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մարալիկի ծննդատան փակմանը, ասել էր, որ առողջապահության նախարարությունը հիվանդանոց փակելը որդեգրել է որպես վարքագիծ: Սոֆյա Հովսեփյանի հայտարարությունը լայն քննարկման առարկա էր դարձել։ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, թե Սոֆյա Հովսեփյանը ժամանկին փոխմարզպետ էր և կարող էր զբաղվել խնդրի լուծմամբ:
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03