Ամերիկյան Facebook ընկերությունը համանուն սոցիալական ցանցից և դրան պատկանող Instagram-ից հեռացրել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի աջակցության մասին գրառումները, հայտնում է lenta.ru կայքը` հղում տալով ընկերության ներկայացուցչի` CNN հեռուստաալիքին տված հայտարարությանը:
Facebook-ում նշել են, որ իրենք աշխատում են ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պայմաններում:
Ըստ աղբյուրի` որոշ սահմանափակումներ վերաբերում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատարությանը ԱՄՆ վերաբերմունքին: Նշվում է, որ «ԱՄՆ սև ցուցակը» գովերգող կամ նրանց գործողությունների շարունակականության կոչ անող անձանց օգտահաշիվները հեռացվում են:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն` Իրանում սոցիալական ցանցերի բոյկոտման կոչ է արվել և կառավարական կայքում օգտահաշիվների ջնջման վերաբերյալ բողոքների ներկայացման համար բաժին է ստեղծվել:
Նշվում է, որ իսլամական հանրապետությունում նախորդ տարվա նոյեմբերից անջատվել է համացանցը, ինչպես նաև արգելվել է Facebook և Twitter սոցիալական կայքեր մուտքը:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ ավիահարվածից Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34