Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բն Զայեդ ալ Նահյանի բարձր հովանու ներքո Աբու Դաբին 2020թ. հունվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալում է «Կայունության շաբաթ» ֆորումը, որն աշխարհում վերականգնվող էներգիայի նախագծերը խթանելու և դրանցում ներդրումներ ներգրավելու համաշխարհային հարթակ է։ «Աբու Դաբիի կայունության շաբաթն» անցկացվում է 2008 թվականից ի վեր և միավորում է պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Այս տարի ֆորումը կհյուրընկալի ավելի քան 10 երկրների և կառավարությունների ղեկավարներ, 150 նախարարներ, փոխնախարարներ, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, 800 համաշխարհային ընկերություններ և ավելի քան 35 հազար մասնակից։ Ակնկալվում է, որ ֆորումի այս տարվա նստաշրջանի ներդրումները կկազմեն ավելի քան 10 մլրդ դոլար։ Էմիրաթական ղեկավարության խոհեմ տեսլականի շնորհիվ՝ ԱՄԷ-ն արդյունավետ, դրական և ազդեցիկ դեր է խաղում գլոբալ կայունության նպատակների իրականացմանն օժանդակելու գործում՝ նախաձեռնելով այնպիսի կարևոր միջոցառումներ և ծրագրեր, ինչպիսին է «Աբու Դաբիի կայունության շաբաթը»։ 2008թ. ի վեր «Աբու Դաբիի կայունության շաբաթը» ձգտում է ամրապնդել կայունությանն ուղղված գլոբալ երկխոսությունը: Այս տարի միջոցառման թեմաներն ընդլայնվել են՝ վերականգնվող էներգիայի հետ մեկտեղ ընդգրկելով նաև այլ ոլորտներ և խնդիրներ, որոնք նպաստում են տնտեսական աճի և կայուն զարգացման առաջխաղացմանը։ Նման քաղաքականությունը համապատասխանում է ԱՄԷ-ի 2021թ․-ի տեսլականին և ՄԱԿ-ի կողմից հաստատված կայուն զարգացման նպատակներին: Ֆորումի 2020թ. նստաշրջանը ներառում է 6 հիմնական թեմա, դրանք են՝ Էներգիա և կլիմայի փոփոխություն, ջուր և սնունդ, շարժունակության ապագա, տիեզերքի բացահայտում, առողջապահության ոլորտում կենսատեխնոլոգիա և ավելի լավ կյանքի համար տեխնոլոգիա։ Ֆորումի բոլոր թեմաների և ծրագրերի շրջանակներում անդրադարձ կկատարվի 3 հիմնական թեմաներին, դրանք են՝ արհեստական բանականությունը, հասարակությունը և երիտասարդությունը։ «Աբու Դաբի կայունության շաբաթն» ամրապնդում է Աբու Դաբիի դերը որպես կայունության համաշխարհային մայրաքաղաք՝ միավորելով կայուն ապագա կերտելու ջանքերը և համախմբելով բոլոր ոլորտներն ու ծրագրերը, որոնք կապված են էներգետիկայի հետ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01