ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով իր կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի մերժմանը:
«Քիչ առաջ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց և բացասական եզրակացություն ստացավ, իմ կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքն անհրաժեշտ է նոր գործիքակազմով օժտել: Ըստ ներկայացված օրենքի նախագծի՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալի լիզորություններով պետք է հնարավոր լինի խորհրդարանական լսումներ հրավիրել:
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ լսումները լրացուցիչ ծախսեր չեն ենթադրում, այլ տալիս են հնարավորություն կարևորագույն քաղաքական նշանակություն և հնչեղություն ունեցող հարցերը բարձրաձայնել ԱԺ բարձր ամբիոնից և գտնել հնարավոր բոլոր լուծումներն ի շահ՝ հայ ժողովրդի, ի վերջո սա հասարակական նշանակություն ունեցող խնդիրներին արագ արձագանքելու հանարավորությունն է:
Ներկայիս կարգավորումները լիարժեք չեն և ինչպես ականատես ենք լինում բոլորս, բազում առաջնային խնդիրներ Խորհրդարանում քննարկվելու փոխարեն, հայտնվում են այլ հարթակներում, մասնավորապես Ազգային Ժողովի շենքի դիմաց, Կառավարության շենքի դիմաց և այլ շատ վայրերում:
ԱՄՆ 33-րդ նախագահը դիպուկ միտք ուներ.
«Երբ կառավարությունը հավատարիմ մնաց ընդդիմության ձայնը լռեցնելու սկզբունքին, նա կանցնի ընդամենը մեկ ճանապարհ, և գնալով ավելի ճնշող միջոցների ճանապարհին կհայտնվի, մինչև որ այն դառնա սարսափի աղբյուր բոլոր իր քաղաքացիների համար և ստեղծի երկիր, որտեղ բոլորն ապրում են վախով»:
Հատուկ հաղորդագրություն Կոնգրեսին՝ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության մասին, օգոստոսի 8, 1950 - Harry S. Truman
Հ.Գ. Հատուկ հաղորդագրություն իշխանությանը, ի՞նչն է խոչընդոտում թույլ տալ ավելի լավ և շատ աշխատել, եկեք ուղղվենք մեր սխալների վրա»,- նշել է Էնֆիաջյանը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44