Իտալիայում մի խումբ ակտիվիստներ Պիզայի աշտարակի մոտ մզկիթի կառուցման դեմ արշավ են սկսել: Այս մասին հայտնում է ամերիկյան Religion News Service կայքը:
Նախագիծն ավելի վաղ հաստատել է տեղի քաղաքային խորհուրդը: Մզկիթի կառուցման ընդդիմադիրները հանգստյան օրերին բողոքի ակցիա են անցկացրել և ավելի քան 2 000 ստորագրություն են հավաքել: Նրանց խոսքով՝ դա բավարար է տեղի իշխանությունների որոշման վերանայման հարցով հանրաքվե անցկացնելու համար:
«Մենք պատերազմական վիճակում ենք՝ դա ձեզ դուր գալիս է թե ոչ… Մզկիթներն անհրաժեշտ է փակել, ոչ թե բացել: Դրանք վայրեր են, որտեղ ոչ թե աղոթում են, այլ ատելություն են ներարկում»,- իրավիճակը մեկնաբանել է «Առաջ Իտալիա» աջ կուսակցությունից օրենսդիրը, որը ներկա է եղել ակցիային:
Երկրի Մուսուլմանական համայնքների խորհրդի նախագահ Իզզեդին Էլզիրն ասել է. «Այդ արշավը հիմնված է քաղաքական գործիչներից եկող նախապաշարմունքներից, որոնք փորձում են ստանալ ընտրողների ձայները՝ շահագործելով վախի զգացումը Ֆրանսիայում, Բելգիայում և Գերմանիայում վերջին հարձակումներից հետո»:
Պիզայի քաղաքապետ Մարկո Ֆիլիպեսկին աջակցել է շինարարության նախագծին՝ նշելով, որ մզկիթը մասնավոր միջոցներով կկառուցվի: «20 տարի Պիզայի մուսուլմանները հավաքվում են փոքր մզկիթում քաղաքի կենտրոնում, և մինչև հիմա ոչ ոք չի բողոքել դրա դեմ»,- հայտարարել է նա:
Religion News Service-ը նշում է, որ քաղաքում 3 000 մուսուլման է ապրում:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55