Ներկայումս Քրեական օրենսգիրքը, ցավոք սրտի, այդպիսի գործիքակազմ չի պարունակում, որը կարող է հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ նկատմամբ, ով հրապարակում է կեղծ տեղեկություններ, եւ այդպիսի կեղծ տեղեկությունը ոտնահարում է կա´մ հասարակական, պետական անվտանգությունը, կա´մ մարդու սահմանադրական իրավունքները: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Դիանա Հարությունյան» ֆեյքի կողմից արված գրառումներին եւ նրա բացահայտմանը: Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք շարունակելու են հայտնաբերել կեղծ օգտատերերին, որոնց գործողությունները վտանգում են հասարակական անվտանգությունը, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Նախ նշեմ, որ ԱԱԾ-ն ո´չ այդպիսի գործառույթ ունի, ո´չ լիազորություն, առավել եւս պարտականություն չունի: Երկրորդ, ընդունենք, որ հայտնաբերեցին այդ կեղծ օգտատիրոջը, ի՞նչ պետք է անեն, Քրեական օրենսգիրքն այդպիսի նորմ չունի: «Դիանա Հարությունյանի» դեպքում հայտնվել են շատ վատ խնդրի առջեւ, քանի որ չունենալով գործիքակազմ՝ առաջադրել են մեղադրանք, որը քիչ թե շատ առերեւույթ վերաբերելի է նրան, սակայն, ըստ էության, չի պարունակում այդ նորմը»,-ասաց նա եւ հավելեց, որ հիմա չկա որեւէ հոդված, որով այդ անձին մեղադրանք առաջադրվի: «226-րդ հոդվածն է առաջադրված, որը կրոնական մոլեռանդության կամ ազգայնամոլության կամ ռասիզմի հոդվածն է: «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ ցուցմունքից պարզ դարձավ, որ նա ունի կոնկրեը ընդդիմադիր նպատակներ: Սա այն հանցակազմն է, որ շատ դժվար ապացուցելի է, եւ եթե չլինի ինքնախոստովանական ցուցմունք, գրեթե անհնար է ապացուցել, որ անձի գործողություններն ուղղված են հենց այդ նպատակներին: Որքան ինձ է հայտնի, նա ունի շատ փորձառու պաշտպան եւ կարծում եմ, որ ի վերջո այդ գործով ունենալու ենք արդարացման դատական ակտ, քանի որ չունենք նորմ, որ կարգավորի այդ հարաբերությունները: Իմ կարծիքով՝ փաստ է, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն է»,-ասաց փաստաբանը:
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44